Սյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքները
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք» ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում են եղել ծրագրի արդյունքում մարզի առողջապահական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, վերակառուցման, նորոգման և տեխնիկական վերազինման հետ կապված ընթացիկ ու առաջնահերթ հարցերը, մարզպետի աշխատակազմի հետ համագործակցության միջոցով աշխատանքների համատեղ արդյունավետության բարձրացումն ու հետագա քայլերի համակարգումը։
Նոր շենքեր են կառուցվելու Դարբասի առողջության կենտրոնի, Տաթևի, Գորայքի և Խնձորեսկի ԱԱՊԿ-ների համար։ Կվերանորոգվեն Նորաշենիկի և Բռնակոթի ԱԱՊԿ- ները, Վերիշենի բժշկական ամբուլատորիան։ Կարդիականացվեն նաև Կապանի և Գորիսի պոլիկլինիկաները։
Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ բանկը 50 մլն եվրո վարկ է տրամադրել Սյունիքի մարզում սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ բարելավելու համար կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամատակարարումը, առողջապահությունը և կրթական հաստատությունները։
Նախագիծը «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մաս է՝ նպատակ ունենալով աջակցել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական կայունությանը։