Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ են
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստովանել է, որ անցած հանգստյան օրերին ոստիկանությունը մի շարք քաղաքներում կորցրել է իրավիճակի վերահսկողությունը, որտեղ բողոքի ցույցերն ուղեկցվել են ջարդերով։
«Այո՛, որոշ քաղաքներում վերահսկողությունը կորցվել է։ Ես հրաժարական եմ տվել, քանի որ պատասխանատվություն եմ կրում տեղի ունեցող ամեն ինչի համար»,- ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում՝ հավելելով, որ իրավապահները նույնպես չեն կարողացել ամբողջությամբ կանխատեսել իրավիճակը։
Ներքին գործերի նախարարի խոսքով՝ միայն Փարիզում կիրակի օրը ձերբակալվել է 350 մարդ։