Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Իրավապաշտպանների, տարբեր զեկույցների հիմնավորմամբ ու գնահատականներով՝ Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում, գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ վերջերս դրա մասին առավել մանրամասն ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն էր խոսում:
«Այս մարդկանց շուտափույթ հայրենադարձության խնդիրը կարևոր է ոչ միայն գործի՝ լիարժեք ապօրինի բնույթ կրելու, այլ նաև նրանց կյանքի ու առողջության համար մշտական սպառնալիքի առկայության պատճառով:
ՀՀ գործող ռեժիմի՝ թեման օրակարգային չդարձնելու պայմաններում ոչ միայն այս մարդկանց իրավունքներն են ամբողջությամբ խախտվում, այլև պաշտոնական Բաքուն թեման, ըստ նպատակահարմարության, շահարկում է, այդ թվում՝ ընդդեմ ՀՀ-ի»,- նշել է Աբրահամյանը։