«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
Տնտեսություն

COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ Գալստյան

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքականության կամ պետական կառավարման հիմնական բնութագրիչ և անգամ՝ կառավարման էություն, շարժիչ ուժ ու հաղթաթուղթ։ Բայց այն ընթացքը, ինչ արդեն ութ տարի կլանել է մեզ ու բառիս քաղաքական և կենսական իմաստով շնչահեղձ է անում հայ մարդուն՝ ցինիզմն է ու անպատժելիությունը։Այս մասին գրել է Լիլիթ Գալստյանը.

«Գույները թանձրացրած չեմ լինի, եթե ավելացնեմ՝ թշնամու ցինիզմ։ Ավելի ճշգրիտ բառ դժվարանում եմ գտնել, մանավանդ որ բառերն ու բնութագրիչները վաղուց իմաստազրկվել են․․․

Հոկտեմբերի 16-ին, Հայաստանի նախագահությամբ, Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» կոնվենցիայի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որի հիմնական թեման Երկիր մոլորակի կենդանի աշխարհի պահպանումն է, միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին հավատարմությունը։

Դե, Հայաստանն էլ՝ Փաշինյանի գլխավորությամբ, առիթը բաց չի թողնում, և շոումենի անգերազանցելի վարպետությամբ աշխահին ներկայանում է կանաչ օրակարգով, որպես կենդանի աշխարհի, կենսաբազմազանության և բնության ջատագով․․․

Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ կառավարությունը՝ ոտնատակ տալով/ հիմա «իգնոր» են ասում/ շուրջ 5 տասնյակ հասարակական, բնապահպանական կազմակերպությունների, մի քանի տասնյակ պրոֆեսիոնալների ահազանգերն ու դատապարտող հայտարարությունները, պաշտոնապես հայտարարում է Ամուլսարի հանքավայրի բացման մասին։

Ամուլսարում՝ Ջերմուկի ակունքներում, ոսկու հանքավայրի շահագործումով բնապահպանական աղետի մեկնարկն է տրվում, հայտարարում են ՀԿ–ներն ու բնապահպանները՝ առերեսվելով իրեն ժողովրդավար հռչակած իշխանության արհամարհանքին ու քար լռությանը։

Հիշեցնեմ՝ սա այն իշխանությունն է, որի գունավոր հեղափոխությունն իրականություն դարձավ նաև ՀԿ ՍԵԿՏՈՐԻ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ և ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ։

Հիմա, ահագնացող աղետներին զուգահեռ, այդ նույն ՀԿ–ները հայտարարություն են տարածում և արձանագրում, որ

«ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ բարձրաձայնված բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ իրատեսական և փաստարկված լուծում չի տվել»,

ՀՀ–ն կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները»։

Զուգահեռաբար, Երևանում մեկնարկած բնության և կենսաբազմազանության պահպանության մասին ՄԱԿ-ի միջազգային համաժողովում քննարկում են անտառների, լճերի, գետերի և բնական տարածքների, կենդանիների ու բույսերի պաշտպանության, նրանց անհետացման կանխման, հանքարդյունաբերությամբ շրջակա միջավայրին հասցվող վնասների նվազման հարցերը։ Փածինյանն էլ իր ելույթում շեշտում է, թե որքան կարևոր է, որ բնության պահպանության համար ստանձնած խոստումները վերածեն իրական գործողությունների․․․

Այնքա՜ն հուզիչ, բնապաշտ և հումանիստական, որ քիչ է մնում հավատաս․․․

Երեկ, տարիների դադարից հետո Ծաղկաձորում եմ՝ գործով։ Վաղուց այնտեղ չեմ գնում որպես հանգստավայր, որովհետև իմ մանկության և երիտասարդության կանաչ ձորը չկա, որովհետև Ծաղկաձորն անոգի քարակույտ է դարձել, էլ կանաչ չէ, բարի չէ, առաջվանը չէ․ անխնամ է ու թափթփված, որովհետև անճաշակ է, որովհետև խաղաղություն չկա, որովհետև ներդաշնակություն չկա, որովհետև սեր չկա ու տիրոջ ձեռք չկա։

Բայց այսքա՜ն․․․Երանի չգնայի և չտեսնեի․ ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել ու խեղդել Ծաղկաձորը․․․Այն․ ինչ տեղի է ունեցել քաղաքի հետ մեկ անուն ունի քաղաքաշինական կատաստրոֆա–աղետ, բառիս բուն իմաստով խեղված, այլանդակ, անհասկանալի ու անհամաչափ չգիտես թե ինչ․․․

Բարձրահարկերի արանքներում թլպատված ու անշունչ առանձնատներ, հատուկենտ դիմանկար ունեցող ցածրահարկ կառույցներ, անցյալի պատմական շերտի ու դիմանկարի անխնա վերացում կամ աղճատում, անճաշակ, մինմյանց հետ կապ չունեցող շինություն–կույտեր, ոչ մի համաչափություն, ոչ մի անսամբլային մտածողություն, չափանիշների չգոյություն, մարդու և բնության նկատմամբ արհամարհանք։

Քաղաքն իր անվան հետ էլ կապ չունի․․․

Կենտրոնական հրապարակի ձախ հատվածում, անտառի մեջ սեպված բետոնե մասսիվ բարձրահարկերը բառիս բուն իմաստով սպանել են անտառն ու կերել ողջ լանջը, անտառը չկա, չես տեսնում։ Անտառների արանքներից տնկված բարձրահարկեր․․․

Քաղաքի մուտքին, ձորի մեջ բարձրահարկերի մի ամբողջ, ծանր ու մռայլ թաղամաս է կառուցվում, ասես երկնաքար ընկած լինի ․․․

Ու շարունակ նույն հարցը՝ լավ, այս քաղաքը համայնքային ղեկավարություն, գլխավոր ճարտարապետ, ավագանի չունի՞, ո՞վ է ձեզ թույլ տվել այլանդակել և սպանել Ծաղկաձորը․․․

Ամենուր, համատարած անորակ, անպատասխանատու, «փինաչու և գռդոնչու, կիսատ–պռատ» շինարարական «կուլտուրա» ու պետական վերահսկողության տոտալ բացակայություն, փնթի ու անտեր, շինարարական աղբի մեջ թաղված․․․։

ԱՅՍՔԱ՜Ն ՉՍԻՐԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿԻՐԸ, սեփական բնությունը, սեփական ժառանգությունը, սեփական հողը․․․հիվանդ, որկրամոլ, ագրեսիվ, ոչ քաղաքակիրթ հավաքականություն՝ անղեկ ու էգոիստ, ոչնչատեսիլ, գավառական ճաշակով, չտեսի կարճատեսությամբ ու ագահությամբ․․․

Սա սոսկ հողի դեգրադացիա չէ, սա մեր հասարակության, մեր արժեքային համակարգի դեգրադացիան է, երբ կորցրել ենք մեզ ու մեզ կրող ու սնող հողը պաշտպանելու ունակությունը, կամքը, ցանկությունը․․․

Մտածում եմ՝ մի՞թե այս կողմերում պետական պաշտոնյաներ չեն լինում և չեն տեսնում, թե ինչ աղետալի և անվեդարձ ճակատագրի է արժանացել Ծաղկաձորը․․․

Աչքիցս չի վրիպում, որ գրեթե ամեն թփի տակ պարեկ– ոստիկանների մի կույտ է, նյարդային վերուվար անող ոստիկանական մեքենաներ։ Ի՞նչ անասելի միջոցներ են մսխվում ոչ կարևոր բաների վրա, մտածում եմ․․․

Հետո պարզվում է, որ Փաշինյանին են սպասում․ գալու է Ծաղկաձոր՝ մասնակցելու «Mining Armenia Forum 2026» հանքարդյունաբերական ֆորումին։ Հանքարդյունաբերություն և Ծաղկաձոր․ մի տեսակ սյուրեալիստականն է։

Հետո կարդում եմ, որ խոսել է բնապահպանական չափանիշներից, պատասխանատու հանքարդյունաբերությունից և էլի մոդայիկ բաներից։

Հետո գլխի եմ ընկնում, որ առջևում Հանքավանն է՝ Ծաղկաձորի ճակատագրով․․․

Լավատես լինելու ոչ մի հիմք, որովհետև Հայաստանում, ինչպես Հայաստանում․ ցինիզմ, ոչ պրոխեսիոնալիզմ և անպատժելիություն․ ինչին կպնում են՝ անդառնալի աղետ ․․․

Հայաստանը դառնում է հարուստ երկրների համար հունք արտահանող ու մատակարարող երկիր, և թքած, թե սերունդներին ինչ ընդերք ենք թողնում կամ առհասարակ ինչ ենք թողնում․․․

Հ․Գ․ Մինչ այդ Հայաստանում շարունակվում կենսաբազմազանության համաժողովը․․․

Հ․Գ․ Ու ոչ պաշտոնական աղբյուրներից փոխանցում են, որ «ժողովրդավար» կառավարությունը մտադիր է բնապահպանական հարցերում համայնքներին վերապահված վերահսկողական լծակները չեզոքացնել․․․»։