«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանք
Քաղաքականություն

Եվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Եվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է

Հայաստանցին իրավունք ունի Եվրոպայի և Եվրամիության մասին իրատեսական պատկերացում ունենալու։ Եվրոպան երկնքից ընկնող մանանա ներկայացնելը քաղաքական պոպուլիզմ է, որի միջոցով շրջանցվում են եվրոպական համակարգի ներքին հակասությունները, հնարավորությունների սահմաններն ու այդ համակարգին ինտեգրվելու իրական գինը։

Այն Եվրոպան, ուր մեզ ուզում են տանել՝ պատրաստի բարեկեցություն խոստանալով, այսօր ինքն է բախվում սոցիալ-տնտեսական դժգոհության և քաղաքական լարվածության։ Եվրոպական փողոցներում մարդիկ պայքարում են հենց այնպիսի խնդիրների դեմ, որոնց լուծված լինելն այստեղ երբեմն ներկայացվում է որպես եվրոպական կյանքի բնական և անփոփոխ առավելություն։

Մինչդեռ եվրոպական բարեկեցությունը պատրաստի նվեր չէ։ Այն ստեղծվում և պահպանվում է աշխատանքով, հարկերով, պետական ծախսերով, տնտեսական մրցակցությամբ և այդ ամենի շուրջ մշտական քաղաքական պայքարով։ Երբ համակարգի հնարավորությունները սահմանափակվում են, եվրոպացին նույնպես ստիպված է փողոց դուրս գալ՝ պաշտպանելու այն, ինչն արդեն համարում էր իր սոցիալական իրավունքը։

Ֆրանսիան այս հակասությունների ամենախոսուն օրինակներից է։ Կրթական համակարգի խնդիրները, ուսուցիչների պակասը, հանրային ծառայությունների որակից դժգոհությունը, կյանքի թանկացումն ու սոցիալական անապահովության զգացումը տարբեր ժամանակներում մարդկանց դուրս են բերել փողոց։ Այս բողոքները միշտ չէ, որ միասնական շարժում են, սակայն դրանց հիմքում հաճախ նույն հակասությունն է. քաղաքացին աշխատում է, հարկեր վճարում, բայց պետությունից ստացվող ծառայություններն ու սոցիալական պաշտպանությունը չեն համապատասխանում նրա ակնկալիքներին։

Ծնողը պահանջում է որակյալ կրթություն, աշխատողը՝ իր եկամտով արժանապատիվ ապրելու հնարավորություն, երիտասարդը՝ աշխատանք և կանխատեսելի ապագա։ Երբ այս պահանջները երկար ժամանակ մնում են չբավարարված, դժգոհությունը վերածվում է քաղաքական հարցի. որքանո՞վ է պետությունն արդյունավետ կառավարում քաղաքացիներից հավաքագրված միջոցները և արդարացի՞ է բաշխում դժվարությունների բեռը։
Եվրոպական սոցիալական պետության հիմքում որոշակի պայմանավորվածություն է։ Քաղաքացին աշխատում է, հարկեր վճարում, ընդունում ընդհանուր կանոնները, իսկ պետությունը պարտավորվում է ապահովել կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն և զարգացման հնարավորություններ։ Երբ այդ պայմանավորվածությունը չի գործում սպասված չափով, նվազում է ոչ միայն կառավարության նկատմամբ վստահությունը, այլև կասկածի տակ է դրվում կառավարման ամբողջ համակարգի արդյունավետությունը։
Իհարկե, պետական բյուջեն անսահման չէ։ Դպրոցների, հիվանդանոցների կամ սոցիալական ծրագրերի ֆինանսավորումն ավելացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել եկամուտները, կրճատել այլ ծախսեր կամ ավելացնել պարտքը։ Յուրաքանչյուր տարբերակ ունի իր տնտեսական սահմաններն ու քաղաքական գինը։
Միաժամանակ եվրոպական պետությունները ստիպված են ավելի մեծ միջոցներ հատկացնել պաշտպանությանը, տնտեսական մրցունակությանը, էներգետիկ անվտանգությանը և պարտքի սպասարկմանը։ Եվրամիության ընդհանուր կանոններն ու ստանձնած պարտավորությունները որոշ ոլորտներում սահմանափակում են ազգային կառավարությունների ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունները։ Թեև ԵՄ-ն պաշտպանական ծախսերի համար լրացուցիչ բյուջետային ճկունություն է նախատեսել, սոցիալական առաջնահերթությունների շուրջ պայքարը դրանից չի վերանում։

Հետևաբար խնդիրը միայն այն չէ, թե պետությունը որքան գումար ունի։ Խնդիրն այն է, թե իշխանությունն ինչն է համարում առաջնահերթ, ում հաշվին է ֆինանսավորում իր որոշումները և ով է վճարում դրանց քաղաքական ու սոցիալական գինը։

Այստեղ է առաջանում եվրոպական ժողովրդավարության ամենաբարդ հակասություններից մեկը։
Քաղաքացին ընտրում է իր ազգային կառավարությանը, սակայն այդ կառավարությունը գործում է նաև վերազգային պարտավորությունների և ընդհանուր որոշումների շրջանակում։ Եվրամիության անդամ պետություններն իրենց որոշ լիազորություններ փոխանցել են ընդհանուր ինստիտուտներին, ինչի հետևանքով մի շարք քաղաքականություններ այլևս հնարավոր չէ փոփոխել միայն մեկ երկրի ընտրությունների արդյունքով։

Սա չի նշանակում, թե եվրոպական մարմինները ժողովրդավարական լեգիտիմություն չունեն։ Եվրախորհրդարանն ընտրվում է քաղաքացիների կողմից, իսկ անդամ պետությունների կառավարությունները մասնակցում են եվրոպական որոշումների ընդունմանը։ Սակայն ազգային ընտրողի և վերջնական որոշման միջև ձևավորվում է պատասխանատվության ավելի բարդ համակարգ։

Մարդը կարող է փոխել իր երկրի կառավարությանը, բայց դրանով չի փոխում Եվրամիության ընդհանուր կանոնները, մյուս անդամ պետությունների դիրքորոշումները կամ եվրոպական քաղաքականության ամբողջ ուղղությունը։

Արդյունքում ազգային իշխանությունը երբեմն խոստանում է փոփոխություններ, որոնց իրականացումը կախված է նաև իր անմիջական վերահսկողությունից դուրս գտնվող որոշումներից։ Իսկ երբ խոստումները չեն կատարվում, քաղաքացին լսում է արդեն ծանոթ բացատրությունները՝ պարտք, շուկաներ, եվրոպական պարտավորություններ, բյուջետային սահմանափակումներ։

Այստեղ է առաջանում քաղաքական ներկայացուցչության ճգնաժամի վտանգը։ Եթե քաղաքացին ընտրություններով փոխում է իշխանություններին, բայց շարունակում է բախվել նույն խնդիրներին ու լսել նույն արդարացումները, աստիճանաբար սկսում է կասկածել սեփական քվեի ազդեցությանը։

Այս դժգոհությունից կարող են օգտվել տարբեր քաղաքական ուժեր։ Ձախերը պահանջում են սոցիալական ծախսերի ավելացում և տնտեսական բեռի վերաբաշխում, աջերը՝ ավելի խիստ կառավարում, անվտանգություն և ազգային որոշումների նկատմամբ վերահսկողության վերականգնում։ Սակայն բողոքը կազմակերպողն ու դրա քաղաքական արդյունքը ստացողը պարտադիր չէ, որ նույն ուժը լինեն։ Առավելություն է ստանում նա, ով կարողանում է դժգոհությունը վերածել վստահելի քաղաքական այլընտրանքի։

Ֆրանսիական իրադարձություններն այստեղ բացահայտում են ևս մեկ կարևոր քաղաքական օրինաչափություն։
Երբ սոցիալական դժգոհությանը հաջորդում են փողոցային անկարգությունները, բռնությունն ու թալանը, հանրային քննարկման կենտրոնը կարող է կտրուկ փոխվել։ Կրթության, աշխատավարձերի և սոցիալական պաշտպանության պահանջներին փոխարինելու են գալիս հասարակական կարգի, հանցավորության և միգրացիոն քաղաքականության հարցերը։

Եվ հենց այստեղ է ասպարեզ մտնում նորին մեծություն քաղաքականությունը։

Մակրոնի համար այս շրջադարձը ստեղծում է քաղաքական հնարավորություն։ Իշխանությունը, որից դեռ երեկ պահանջում էին սոցիալական խնդիրների լուծում, այժմ կարող է ներկայանալ որպես հասարակական կարգի և անվտանգության երաշխավոր։ Քաղաքական պատասխանատվության շուրջ քննարկումը տեղափոխվում է անվտանգության կառավարման դաշտ, որտեղ իշխանությունն արդեն կարող է հանդես գալ ոչ թե որպես դժգոհության հասցեատեր, այլ որպես ճգնաժամի հաղթահարման պատասխանատու։ Նույն իրավիճակից կարող են օգտվել նաև ընդդիմադիր ուժերը՝ իշխանությանը մեղադրելով հասարակական անվտանգությունն ապահովելու անկարողության մեջ։

Բայց ամենաէականը մեկ այլ հանգամանք է։ Այս քաղաքական վերադասավորումից չեն վերանում ո՛չ ուսուցիչների պակասը, ո՛չ կյանքի թանկացումը, ո՛չ էլ սոցիալական դժգոհության սկզբնական պատճառները։ Պարզապես դրանք կարող են մղվել երկրորդ պլան, իսկ փողոց դուրս եկած քաղաքացիների պահանջները՝ հայտնվել բոլորովին այլ քաղաքական պայքարի ստվերում։

Սա է քաղաքականության ամենագործնական, երբեմն նաև ամենացինիկ դրսևորումներից մեկը. խնդիրը չլուծելով՝ փոխել այն հարցը, որի շուրջ հասարակությունը պահանջում է պատասխանատվություն։

Եվ հիմա՝ ամենակարևորը Հայաստանի համար։

Եվրոպական ինտեգրումը չի կարելի հանրությանը վաճառել որպես պատրաստի բարեկեցության ճանապարհ, առավել ևս՝ որպես մեր պետական խնդիրների համընդհանուր լուծում։ Եվրոպական համագործակցությունը կարող է բացել շուկաներ, ներգրավել ներդրումներ, ապահովել ֆինանսավորում, կրթական և ինստիտուցիոնալ զարգացման հնարավորություններ։ Բայց դրանցից ոչ մեկը ինքնաբերաբար չի լուծում Հայաստանի տնտեսական, անվտանգային և կառավարման խնդիրները։

Յուրաքանչյուր նոր պարտավորություն պետք է գնահատել ոչ միայն սպասվող օգուտներով, այլև դրա կատարման արժեքով, հնարավոր սահմանափակումներով և այլընտրանքային լուծումներով։

Հայաստանին անհրաժեշտ է հստակ իմանալ՝ ինչ ենք ստանում, ինչ ենք պարտավորվում կատարել, ինչ ժամկետներում, ինչ միջոցներով և հատկապես՝ որոշումների որ շրջանակն ենք պահպանում սեփական իրավասության ներքո։ Էներգետիկան, առևտուրը, կրթությունը, ենթակառուցվածքներն ու անվտանգությունը պետք է ունենան առանձին հաշվարկված օրակարգեր, ոչ թե տեղավորվեն մեկ ընդհանուր՝ «գնում ենք Եվրոպա» կարգախոսի մեջ։

Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումն ինքնին ո՛չ պետական ռազմավարություն է, ո՛չ տնտեսական ծրագիր, ո՛չ էլ անվտանգության երաշխիք։ Այն կարող է դառնալ այդ ամենի կարևոր բաղադրիչը, եթե պետությունը գիտակցում է իր շահերը, կարողանում է բանակցել և հաշվարկում է ստանձնած պարտավորությունների հետևանքները։

Եվրոպան Հայաստանի համար պատրաստի փրկություն չէ, այլ բարդ գործընկեր՝ իր շահերով, հնարավորություններով, ներքին հակասություններով և սահմանափակումներով։

Պետական քաղաքականության խնդիրը սեփական հասարակությանը Եվրոպայի մասին հեքիաթներ պատմելը չէ, այլ այդ գործընկերությունից Հայաստանի համար հնարավոր առավելագույն արդյունքը ստանալը՝ չկորցնելով սեփական շահերը պաշտպանելու և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը։

Եվրոպայի դուռը կարող է բաց լինել, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ դռան հետևում ամեն ինչ պատրաստված է քեզ համար։ Առավել ևս՝ որ ներս մտնելով՝ այլևս ստիպված չես լինելու վճարել սեփական որոշումների գինը»: