Զելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալ
Ուկրաինային պատերազմից հետո վեց ամիս կպահանջվի ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար։ Այս մասին երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է NBC News-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով լրագրող Քրիստեն Ուելքերի հարցին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին պաշտոնը լքելու հնարավորության մասին՝ Զելենսկին պարզաբանել է, որ իշխանություններին անհրաժեշտ է համապատասխանեցնել օրենսդրությունը և ապահովել քվեարկության անվտանգությունը, այդ թվում՝ ռազմաճակատում գտնվող զինծառայողների համար։
Ավելի վաղ Զելենսկին չէր բացառել ընտրությունների անցկացումը Ռուսաստանի հետ 60-օրյա հրադադարի պայմանով՝ նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում քվեարկության կազմակերպումը բարդ խնդիր է։
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի ժամանակն է փոխելու նախագահին։ Նրա խոսքով՝ Զելենսկին բազմիցս հնարավորություն է ունեցել կարգավորելու հակամարտությունը, սակայն նախընտրել է դա չանել։