Փաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Միջազգային

Թուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. Bloomberg

Անցյալ տարի Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը Թուրքիա են ուղարկել գրեթե 650 հազար տոննա պլաստիկ թափոն՝ ավելի շատ, քան որևէ այլ երկիր։ Թափոնների վերամշակումն ապահովում է Թուրքիային աշխատատեղերով և էժան հումքով, սակայն լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, գրում է Bloomberg-ը։

Միջերկրածովյան ափին գտնվող Ադանալըօղլու լողափում պարբերաբար հայտնվում են մանրացված պլաստիկի վառ բեկորներ։ Փորձագետների կարծիքով՝ աղտոտման աղբյուրը կարող են լինել հարևան Ադանայի վերամշակող ձեռնարկությունները, որոնք աշխատում են նաև Մեծ Բրիտանիայից և եվրոպական այլ երկրներից եկող թափոնների հետ։

Պլաստիկի մասնիկները հայտնվում են ոռոգման ջրանցքներում, ապա՝ Սեյհան գետում և Միջերկրական ծովում, որտեղից ծովային հոսանքները աղտոտումը տարածում են ափամերձ գոտու երկայնքով։ Տեղի բնակիչները նկատում են հետևանքները․ սիրողական ձկնորս Ահմեթ Թաքարը պատմել է, որ մի անգամ պերկեսի փորում պլաստիկի կտոր է հայտնաբերել, իսկ վերջին տարիներին ձկան քանակը նվազել է։

Բնապահպանական հավակնություններ և ներմուծումից կախվածություն

Կլիմայական COP31 գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի Անթալիայում, թուրքական իշխանություններն ու բնապահպանական կազմակերպությունները կոչ են անում խստացնել պայքարը պլաստիկով աղտոտման դեմ։ Թուրքիան ձգտում է հասնել պարտավորության, ըստ որի մինչև 2035 թվականը համաշխարհային թափոնների ծավալի աճի տեմպը պետք է կրճատվի երկու անգամ։ Ներկայում աշխարհում տարեկան ավելի քան 2,5 միլիարդ տոննա աղբ է առաջանում։

Բնապահպանները հանդես են գալիս պլաստիկի և միանգամյա օգտագործման փաթեթավորման արտադրության կրճատման, թափոնների արտահանման կանոնների խստացման և արտադրողների պատասխանատվության բարձրացման օգտին։

Եվրամիությունն արդեն համաձայնեցրել է փաթեթավորման թափոնների կրճատման միջոցառումները, մայիսին խստացրել է դրանց արտահանման կանոնները և նախատեսում է ընդունել շրջանաձև տնտեսության մասին օրենք, որը պետք է խթանի վերամշակված պլաստիկի պահանջարկը ԵՄ ներսում։ Մեծ Բրիտանիան ևս հայտարարում է աղբի արտահանման վերահսկողության մասին, սակայն շրջանաձև տնտեսության զարգացման ռազմավարություն դեռևս չի ներկայացրել։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը սեպտեմբերին հայտնել է Թուրքիայում պլաստիկ թափոններին առնչվող լուրջ խնդիրների մասին։ Դրանց հետևանքների թվում են ծովային միջավայրի աղտոտումը, վայրի բնությանը հասցվող վնասը, աղբի բաց այրումը և ապօրինի կուտակումը։ Չնայած ստուգումների ուժեղացմանն ու տուգանքների ավելացմանը՝ թափանցիկության և տվյալների պակասը դժվարացնում է համակարգի նկատմամբ վերահսկողությունը։ Ընդսմին, Եվրահանձնաժողովը կարծում է, որ թափոնների մատակարարումները Թուրքիա պետք է շարունակվեն։

«Եվրոպան չի կարող աշխարհի մնացած մասից պահանջել ավելի բարձր բնապահպանական ստանդարտների պահպանում՝ առանց սեփական թափոնների համար պատասխանատվություն ստանձնելու»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր և շրջակա միջավայրի հարցերով նախկին եվրահանձնակատար Վիրգինիյուս Սինկյավիչյուսը։ Ըստ նրա՝ եթե եվրոպական պլաստիկն աղտոտում է ուրիշների գետերը, հողը և բնակավայրերը, դա ոչ թե վերամշակում է, այլ աղտոտման տեղափոխում այլ երկրներ։

Պլաստիկն աղտոտում է ծովը և գյուղատնտեսական հողերը

Պլաստիկ թափոնների ներմուծումը Թուրքիա կտրուկ աճեց 2018 թվականից հետո, երբ Չինաստանը դադարեց վերամշակել օտարերկրյա աղբը։ Անցյալ տարի Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն Թուրքիա գրեթե 650 հազար տոննա պլաստիկ թափոն ուղարկեցին։

Նոյեմբերի 21-ին Եվրամիությունը կարգելի թափոնների արտահանումն այն երկրներ, որոնք չեն մտնում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մեջ։ Թուրքիան կազմակերպության անդամ է, ուստի կարող է շարունակել ստանալ եվրոպական աղբ, իսկ մատակարարումների ծավալները՝ աճել։

Այս բիզնեսը տնտեսական առավելություններ ունի։ Վերամշակումը ստեղծում է աշխատատեղեր և փաթեթավորման, թղթի, տեքստիլի ու այլ ճյուղերի ձեռնարկություններին ապահովում է էժան հումքով։

«Մենք վերամշակում ենք պլաստիկ թափոնների մոտ 80%-ը, իսկ մնացածն ուղարկում ենք ցեմենտի գործարան, որտեղ այն այրում են որպես վառելիք»,- պատմել է Ադանայում վերամշակող ընկերության սեփականատեր Մեհմեթ Բաշաքը։ Ըստ նրա՝ ներմուծման աճը կօգներ պահպանել աշխատատեղերը հազարավոր սիրիացի փախստականների համար։ Թուրքիան ընդունում է ավելի քան երեք միլիոն սիրիացիների, և թափոնների վերամշակումն ունի նշանակություն թե՛ տնտեսության, թե՛ սոցիալական կայունության համար։

Սակայն բնապահպանական հետևանքները հաստատվում են ուսումնասիրություններով։ Ըստ այս տարի հրապարակված գիտական աշխատանքի՝ Ադանայի վերամշակող ձեռնարկություններից ներքև հոսող ջրամբարներում միկրոպլաստիկի խտությունը մինչև 132 անգամ բարձր է եղել, քան վերին հոսանքում։ Պլաստիկի որոշ տեսակների մասնիկներ հայտնաբերվել են միայն ներքևի հոսանքում, ինչը մատնանշում է ձեռնարկությունների գործունեության հետ հնարավոր կապը։

Միջերկրական ծովը պարունակում է համաշխարհային միկրոպլաստիկի մոտ 7%-ը, թեև նրան բաժին է ընկնում աշխարհի ջրի ընդհանուր ծավալի ընդամենը 1%-ը։ Հետազոտողների գնահատմամբ՝ Թուրքիային բաժին է ընկնում Միջերկրական ծով ամեն օր հասնող 730 տոննա պլաստիկ թափոնների մոտ 19,1%-ը։ Այդ ցուցանիշով տարածաշրջանի երկրների թվում այն զիջում է միայն Եգիպտոսին։

Աղտոտումն ավելի է խորանում գյուղատնտեսության, զբոսաշրջության թափոնների և այլ երկրներից, դրանց թվում՝ Սիրիայից, Լիբանանից ու Եգիպտոսից եկող աղբի պատճառով։ Միկրոպլաստիկ հայտնաբերվում է նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի արդյունագործական ձկներում։

Ինչու Թուրքիան չի արգելում ներմուծումը

Չուքուրովայի համալսարանի ծովային կենսաբան Սեդաթ Գյունդողդուն, որը մասնակցել է Ադանայի ջրային ուղիների ուսումնասիրությանը, կարծում է, որ միակ լուծումը կարող է լինել թափոնների ներմուծման արգելքը։

«Յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն զբաղվի իր թափոններով։ Եթե այն չկարողանա դրանք արտահանել, ստիպված կլինի վերամշակման կամ օգտահանման ուղիներ փնտրել, այլ ոչ թե աղտոտումը տեղափոխել այլ վայրեր»,- հայտարարել է գիտնականը։

Թուրքիայի «Զրո թափոն» ծրագիրը միտված է աղբի կրճատմանը և վերամշակման զարգացմանը։ Շրջակա միջավայրի նախարար Մուրաթ Քուրումի տվյալներով՝ թափոնների վերականգնման և վերամշակման մակարդակը 2017 թվականի 13%-ից աճել է, 2025 թվականին հասնելով 37,5%-ի։ Մինչև 2035 թվականը իշխանությունները մտադիր են այդ ցուցանիշը հասցնել 60%-ի։

Թուրքիան արդեն ներմուծված օտարերկրյա թափոնների նկատմամբ որոշ սահմանափակումներ է մտցրել, սակայն չի գնացել դրա լիակատար արգելքին։ Կառավարությունը հույս ունի, որ «Զրո թափոն» ծրագիրնը օրինակ կդառնա այլ երկրների համար և կնպաստի շրջանաձև տնտեսության զարգացմանը։

Սակայն պլաստիկի բեկորները շարունակում են ոռոգման ջրանցքներից ընկնել գյուղատնտեսական հողերի վրա։ Տեղացի աշխատող Հասան Աքթաշը պատմել է, որ մանդարինի այգին մշակելիս իր ցողիչը դադարել է աշխատել՝ պլաստիկի մասնիկներով խցանված ֆիլտրի պատճառով։

«Պլաստիկն ամենուր է։ Եվ մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ»,- նշել է նա։