Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Հասարակություն

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Մերիդիան» կենտրոնում համատեղ կազմակերպել են «Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով քննարկում։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի փորձը՝ որպես երեխաների առողջ սնուցմանը, որակյալ կրթությանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նպաստող արդյունավետ մոդել։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կրթական համակարգը հիմնարար դերակատարություն ունի պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում։ Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցներից են COP17-ի Կանաչ գոտում ներկայացված դպրոցականների և ուսանողների նախաձեռնությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են կրթության միջոցով ձևավորվող գիտելիքներն ու հմտությունները նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։

Նախարարը կարևորել է Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջողված փորձը՝ ընդգծելով, որ միջազգային գործընկերությամբ մեկնարկած նախաձեռնությունը ներկայում ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը։ Այսօր Հայաստանի մարզերի 1-4-րդ դասարանների ավելի քան 100 հազար երեխաներ պետական բյուջեի միջոցներով առողջ սնունդ են ստանում։

«Ծրագրի նշանակությունը չի սահմանափակվում միայն երեխաների սննդի ապահովմամբ. այն աստիճանաբար դարձել է նաև կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ՝ նպաստելով առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Ծրագրի բովանդակությունը ներառված է «Առողջ ապրելակերպ» պարտադիր դասընթացում, որտեղ առողջ սնվելու բաղադրիչը գիտելիքների ու հմտությունների ամբողջություն է դիտվում»,- ընդգծել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներում հատուկ ուշադրություն է դարձվում դպրոցական սննդի կազմակերպման, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ենթակառուցվածքների ապահովմանը։

Նախարարի համոզմամբ՝ այդպիսի միջավայրերում երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու, այլև գործնականում մասնակցելու այգիների և ջերմատների խնամքին՝ զարգացնելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և կայուն զարգացմանն ուղղված հմտություններ։ Այսպիսով՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը նպաստում է նաև համայնքային զարգացմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով այցելելու Հայաստանի դպրոցներ և ծանոթանալու «Կենսաբազմազանությունից մինչև դպրոցական ափսե» փորձառությանը՝ տեսնելով կենսաբազմազանության պահպանման, կրթության և առողջ սնուցման փոխկապակցվածությունը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի հաջողված փորձի միջազգային տարածումը և պատրաստ է աջակցելու այն երկրներին, որոնք նոր են սկսում այս համակարգի ներդրումն ու զարգացումը։

«Որպես Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային միացած երկիր՝ Հայաստանն ունի հանձնառություն և պատասխանատվություն՝ տարածելու այս կարևոր գաղափարներն ու աջակցելու միջազգային գործընկերներին»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկին՝ հետևողական աշխատանքի և արձանագրված արդյունքների համար։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթն ընդգծել է, որ Հայաստանը դպրոցական սննդի ոլորտում միջազգային առաջատարներից է և արձանագրել է բարձր արդյունքներ։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող ծրագիրը ոչ միայն ապահովում է երեխաների առողջ սնուցումը, այլև նպաստում է կրթության որակի բարելավմանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու կենսաբազմազանության պահպանմանը։

«Հայաստանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Մեր դերն է աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի երեխաները դեռ վաղ տարիքից սովորեն առողջ սնվելու կարևորության մասին, ճանաչեն տեղական պարենային համակարգերը և գիտակցված ընտրություն կատարեն։ Սա հայկական ծրագիր է, որում ընդգրկված է 107 հազար երեխա․ այս ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում մեծ փոփոխություններ է բերելու երկրին»,- նշել է Մեթյու Հոլինգվորթը՝ կարևորելով Հայաստանի հաջողված փորձի միջազգային տարածումը։

Հաջորդիվ անցկացված բարձր մակարդակի քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Բրազիլիայի, Կամբոջայի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Ղրղզստանի և Ռուանդայի պատվիրակները՝ ներկայացնելով իրենց երկրների փորձը և քաղաքական հանձնառությունները։

Միջոցառումն անցկացվել է երկու թեմատիկ քննարկմամբ՝ քաղաքական առաջնորդություն՝ հանուն կենսաբազմազանության, պարենային անվտանգության և մարդկային կապիտալի և դպրոցական սնունդը՝ որպես համակարգային փոփոխությունների հարթակ խորագրերով:

Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ինչպես նաև գործընկեր երկրների նախարարների տեղակալներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։