ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել
Միջազգային

Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները

Հունգարիան և Սլովակիան Եվրամիությանը կոչ են արել իրենց ավելի մեծ ճկունություն տրամադրել ռուսական գազից հրաժարվելու հարցում և ավելացնել էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման ֆինանսավորումը։

Ըստ ԵՄ ծրագրի՝ ռուսական էներգակիրների ներմուծումը պետք է դադարեցվի 2027 թվականին, սակայն Կենտրոնական Եվրոպայի երկրները մտահոգված են ծախսերի աճով և իրենց արդյունաբերության մրցունակության վատթարացմամբ։

Երկուշաբթի Սլովակիան հայտարարեց, որ նախկինում կարևոր տարանցիկ հանգույցի դեր էր խաղում ռուսական նավթի և գազի համար, սակայն այժմ Հունգարիայի հետ միասին վտանգում է հայտնվել մատակարարման շղթայի վերջում։

«Մենք կցանկանայինք Եվրահանձնաժողովի հետ քննարկել, թե ինչպես ԵՄ հաջորդ բյուջետային ժամանակահատվածում և հասանելի եվրոպական միջոցների հաշվին կարելի է նկատի ունենալ մեր կարիքները, հատկապես Վիշեգրադի քառյակի տարածաշրջանում նավթագազային ենթակառուցվածքի ընդլայնման մասով»,- Բրատիսլավայում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովան, որին մասնակցում էր նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը, հաղորդում է Euronews-ը։

Կենտրոնական Եվրոպայի երկրների նախարարները պնդում են, որ նոր էներգետիկ նախագծերի համար ԵՄ միջոցների բաշխման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատուկ դրությունը։ Ենթակառուցվածքների ֆինանսավորումը միաժամանակ դեռևս վիճահարույց հարցերից մեկն է Եվրամիության հաջորդ բյուջեի պատրաստման ընթացքում։

Կոչը հաջորդեց Վիշեգրադի խմբի՝ Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լեհաստանի՝ հոկտեմբերի 15–16-ի գագաթնաժողովում ԵՄ ղեկավարությանը ուղղված դիմումին։ Երկրները պահանջել են վերանայել էլեկտրաէներգիայի հաշիվների նվազեցման միջոցները, ավելի մեծ ճկունություն ցուցաբերել եվրոպական արտանետումների առևտրի համակարգի (ETS) բարեփոխման քննարկման ժամանակ և մինչև 2030 թվականը հետաձգել դրա երկրորդ փուլի՝ ETS2-ի մեկնարկը։

Յորգենսենն ընդունել է, որ Կենտրոնական Եվրոպայի բնակիչները լուրջ դժվարությունների են բախվում, և կրկին հանդես է եկել «թիրախային և ժամանակավոր միջոցների» օգտին, որոնք չէին խաթարի ներմուծվող հանածո վառելիքից կախվածության կրճատման ԵՄ նպատակը։

«Ավելի վաղ մենք կախված էինք Ռուսաստանից։ Այժմ հրաժարվում ենք այդ կախվածությունից, և դա լավ է։ Բայց ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ հիմա կախված ենք համաշխարհային շուկայից, իսկ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել Բրատիսլավայի բնակիչների վրա»,- նշել է եվրահանձնակատարը։

ԵՄ այս չորս երկրներն ավանդաբար ավելի մեծ չափով կախված են հանածո վառելիքից։ Նրանց կարծիքով՝ էներգիայի բարձր գները խանգարում են արդյունաբերական ձեռնարկություններին միջոցներ ներդնել արտադրության էլեկտրիֆիկացման մեջ։ Էներգակիրների արժեքն աճել է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին։

Ember վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի մեծածախ ֆյուչերսները ճգնաժամից առաջ եղած մակարդակը գերազանցում են ավելի քան 60%-ով, ինչը զգալիորեն մեծացնում է սպառողների ֆինանսական բեռը։

Ռուսական էներգառեսուրսներից հրաժարումը տնտեսական մտահոգություններ է առաջացնում առաջին հերթին Բրատիսլավայում և Բուդապեշտում։ Երկու մայրաքաղաքներն էլ պնդում են, որ մատակարարումների դիվերսիֆիկացման վերաբերյալ ԵՄ պահանջները կատարելու հարցում բախվում են առանձնահատուկ դժվարությունների և ձգտում են ֆինանսավորում ստանալ տարածաշրջանային նավթագազային ենթակառուցվածքի ընդլայնման համար։

Վիշեգրադի խմբի երկրներն ունեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և մատակարարման երթուղիներ, որոնք կապված չեն Ռուսաստանի հետ, սակայն այս տարբերակների օգտագործումն ավելի թանկ է արժենում։ Չորս երկրների միջև այլընտրանքային երթուղիների ինտեգրման աստիճանը տարբեր է։

«2027 թվականից մենք չենք կարողանա գազ ներմուծել Ռուսաստանից և ցանկանում ենք կնքել նոր պայմանագրեր մատակարարումների դիվերսիֆիկացման համար։ Էներգետիկ անվտանգությունը պահանջում է նախապես պատրաստված նավթի և գազի մատակարարման կանոններ Վիշեգրադի քառյակի տարածաշրջանի համար»,- հավելել է Սակովան։