Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթությունները
Մամուլ

Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, նաև այլ բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը չեն այցելել հայության հոգևոր մայրաքաղաք՝ Էջիմածին, չեն եղել Մայր Աթոռում, չեն արժանացել Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս պահին անէական է, թե ինչու է Փաշինյանը պաշտոնից ազատել պետական արարողակարգի ծառայության պետին: Էականն այն է, որ Հայաստանի պետական արարողակարգը արմատապես նենգախեղվել է ու ծամածռվել: Չէ, ոչ ազատված կամ չազատված պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Գրեթե անհնար էր պատկերացնել, որ նախկինում, ասենք՝ 10, 15 կամ 20 տարի առաջ օտարերկրյա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, միջազգային խոշոր կազմակերպության ղեկավար ժամաներ Հայաստան և հանկարծ չայցելեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ, ըստ հնարավորության՝ հանդիպում չունենային Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Իսկ «փաշինյանական Հայաստանում» կամ նրա ասած «իրական Հայաստանում» քպական իշխանություններն, ինչպես երևում է, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ժամանող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը հանկարծ ու հանկարծ չհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, չլինեն Մայր Աթոռում, չտեսնեն Մայր տաճարը:

Սա այլևս լրացուցիչ անգամ հիմնավորում է, որ փաշինյանական իշխանությունը իրականում պատերազմում է հենց Եկեղեցու դեմ:

Հանրահայտ է՝ Փաշինյանն ատում է Ամենայն հայոց կաթողիկոսին, բոլոր հնարավոր ու քստմնելի եղանակներով հալածանքների է ենթարկում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականներին, չի շրջանցում նրանց մերձավորներին ու հարազատներին, ուզում է զավթել Հայ առաքելական եկեղեցին ու այն դարձնել կառավարությանն առընթեր ձեռնասուն «հիմնարկ»: Շատ է սրա մասին խոսվել, բազմիցս հիմնավորված ներկայացրել ենք այդ խնդիրները, էլ ավելի բազմիցս դրա մասին խոսել են ոչ իշխանական ու ազգային շրջանակների ներկայացուցիչները: Բայց տվյալ պահին սոսկ դա չէ հարցը:

Հարցն այն է, որ, օրինակ՝ ընտանիքները, որպես կանոն, երբ հյուր են ունենում, իրենց ներքին խնդիրները չեն փաթաթում այդ հյուրերի վզին, չեն պարտադրում նրանց: Համամիտ ենք, որ համեմատությունը, բոլոր համեմատությունների նման, ոչ լիարժեք է, բայց իրավիճակը որոշակի նմանություններ ունի:

Տեսեք, զավեշտական, եթե չասենք՝ ծաղրական ու վիրավորական պատկեր է ձևավորվում փաշինյանական իշխանության որդեգրած անընկալելի և անընդունելի մոտեցման հետևանքով: Օրինակ՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելում է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Շատ լավ է անում, շատ ճիշտ է, որ նրան «տարել են» Զվարթնոց: Բայց, միևնույն ժամանակ, աչք է ծակում, որ նա չի այցելում Մայր Աթոռ: Ինչպե՞ս դա հասկանալ:

Այս առնչությամբ ամենից դիպուկը, կարծում ենք, Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն է արտահայտվել. «Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։

Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի: Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության: Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»:

Կամ, օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «տարել են» Մատենադարան, «Թումո»: Շատ լավ է, իհարկե: Բայց ո՞ւմ, այդ ո՞ր ազգային կառույցի շնորհիվ գոյություն ունի Մատենադարանը, այդ ի՞նչ մատյաններ են այնտեղ պահվում, ովքե՞ր են եղել այդ մատյանների ճնշող մեծամասնության գրիչները, ծաղկողները: Առաջին հերթին հենց հայոց Եկեղեցին է եղել պահողը, պահպանողը և փայփայողը այդ ահռելի մշակութային ու քաղաքակրթական ժառանգության: Մայր Աթոռի մատյանները նվիրաբերելու շնորհիվ է, որ Մատենադարանը բովանդակություն է ստացել: Լավ, բա ոչ մեկի մտքով չի անցե՞լ, որ ասի՝ ախր, եթե մարդուն տանում ենք Մատենադարան, միգուցե արժե՞, որ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էլ այցելի:

Ավելին, խիստ զարմանալի ու վրդովեցուցիչ է, որ նման բան չի անցել նաև օտարերկրյա բարձրաստիճանների ու նրանց աշխատակազմերի մտքով: Ոչ մեկի մտքով չի անցել, որ գալ Հայաստան ու չայցելել Մայր Աթոռ, չլինել Մայր Տաճարում, էլ չենք ասում՝ չհանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է դրսևորել մեծագույն անքաղաքավարություն, նշանակում է ցույց տալ արմատական անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ:

Դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը, որպես պաշտոնական ընդունող կողմ, իր բարձրաստիճան հյուրերին պարզորոշ հասկացրած կամ ակնարկած լինի, որ անցանկալի են դիտում նրանց հնարավոր այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կամ հնարավոր հանդիպումը հայության հոգևոր առաջնորդի հետ: Հնարավոր է: Բայց նրանք էլ, ըստ երևույթին, մեծ ցանկություն չեն դրսևորել, հակառակ դեպքում՝ կհասկանային, որ գալ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիր ու չայցելել Մայր Տաճար, ամենից առաջ կնշանակի ի ցույց դնել սեփական անգիտությունը կամ արհամարհանքը:

Ի դեպ, խոսքը միայն COP17-ի մասնակիցների մասին չէ: Նախքան ընտրությունները նույն Փաշինյանի համար Մակրոնի «Եվրոպական քաղաքական համայնքի» տասնյակ մասնակիցներն էլ միահամուռ դրսևորեցին իրենց խորին արհամարհանքը Հայաստանի ու հայության հանդեպ, քանի որ նրանցից ոչ մեկը չայցելեց Մայր Աթոռ ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելու շնորհք չունեցավ: Հնարավոր է՝ նրանք անհավատնե՞ր են:

Բայց սա հավատքի ու կրոնական պատկերացումների հարց չէ: Սա պետականության, ազգի, երկրի, ժողովրդի պատմական ու մշակութային խորքի ընկալման հարց է:

Պետական իշխանության մարմիններն ու Եկեղեցին կարող են տարամետ մոտեցումներ ունենալ: Չնայած մեր կոնկրետ պարագայում դա պետական իշխանության ժամանակավոր կրողներն են հարձակվել Հայոց եկեղեցու վրա, բայց առժամանակ անգամ այդ անընդունելի հանգամանքը մի կողմ դնենք:

Խնդիրը պետականության դիրքավորումն ու աշխարհին ներկայանալու կարողունակությունն է:

Հաջորդ հարցը. Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը COP-17-ի ժողովատեղիից շատ հեռու չէ: Քանի՞սը գնաց: Ավելի ճիշտ՝ քանիսի՞ն «տարան»: «Եվրոհամայնքի» ժամանակ էլ ընդամենը մի քանի «եվրոհյուր» դա արեց: Դե, երևի այն պատճառով, որ Փաշինյանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ:

Բայց մյուս կողմից՝ եթե Փաշինյանի ու իր կառավարության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ, եթե Արցախը բեռ էր, եթե Հայոց եկեղեցին իրենց համար թշնամի է, եթե Հայոց պատմությունն իրենց համար մոռանալի է, եթե Արարատն ուրանալի է, ապա... ո՞վ են իրենք և ի՞նչ կապ ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի հետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում