Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբ
Մամուլ

Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից է, որն ապահովում է արտահանման ու ՀՆԱ-ի աճի զգալի մասը, սակայն, միևնույն ժամանակ, գտնվում է հանրային ու բնապահպանական մշտական ուշադրության կենտրոնում։ Ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները՝ բնապահպանական ռիսկերի կառավարումից մինչև տեղական համայնքների հետ վստահության ձևավորում և ներդրումային միջավայրի բարելավում, պահանջում են բաց, թափանցիկ ու մասնագիտական երկխոսություն։ Հենց այս խնդիրների, ESG չափանիշների ներդրման և պատասխանատու հանքարդյունաբերության ապագայի շուրջ էր համախմբվել ոլորտի մասնագիտական հանրույթը։

Ծաղկաձորում արդեն երրորդ անգամ անցկացվող «Mining Armenia Forum 2026»-ը մեկտեղել է ոլորտի միջազգային առաջատարներին, ներդրողներին, պետական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներին՝ դառնալով կարևոր հարթակ փորձի, ներդրումների և նոր գաղափարների փոխանակման համար։ Համաժողովի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան, իսկ ռազմավարական հովանավորներից է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ)։

Այս տարվա ֆորումն առանձնացել է նաև նորարարական լուծումներով։ Մասնավորապես, առաջին անգամ արհեստական բանականության միջոցով ստեղծված «Մինաս» անունով «փորձագետը», որի գաղափարի հեղինակն է ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը, լսել, վերլուծել և ամփոփել է միջոցառման առաջին օրվա քննարկումները՝ ցույց տալով մարդկային փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման կարևորությունը։

Ֆորումի առանցքային թեմաներից էր «ESG ցուցանիշներից՝ դեպի ներդրումային վստահություն» պանելային քննարկումը, որին մասնակցել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նա պարզաբանել է պատասխանատու և անպատասխանատու հանքարդյունահանողների տարբերությունները՝ շեշտելով. «Լավ և վատ հանքարդյունաբերողները առաջին հերթին որոշվում են պոչամբարների անվտանգության նկատմամբ իրենց վերաբերմունքով։ Լավ հանքարդյունաբերողները մեծ ջանքեր և ռեսուրսներ են ծախսում այդ ուղղությամբ»:

Ստեփանյանի խոսքով՝ կարևոր ցուցիչ են նաև ջրային ռեսուրսների պաշտպանությունը, համայնքների նկատմամբ հոգատարությունը և «լրացուցիչ մղոն» սկզբունքով աշխատելը, այսինքն՝ օրենքով պահանջվածից ավելին անելը շրջակա միջավայրի և հասարակության համար։

Միջոցառմանն անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված հարաբերություններին։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկար ժամանակ գրեթե ուշադրության չէր արժանանում։ Միայն վերջին տարիներին ենք սկսում զգալ, որ կառավարությունն ու պետությունը մեզ բոլորովին այլ կերպ են վերաբերվում, սկսել են լսել մեզ»: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ եթե չլի նեն ներդրող նե րին պաշտպան ո ղ օրենքներ, ոլորտը կշարունակի դոփել նույն տեղում։

ԶՊՄԿ արտաքին կապերի և արդյունաբերական ինտեգրման գծով տնօրեն Աննա Սաղբալ յանը, անդրադառնալով համայնքների հետ հարաբերություններին, ընդգծել է. «Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ այնքան խաղացողներ, շահագրգիռ կողմեր կան՝ անկեղծ ու ոչ այնքան անկեղծ, ներգրավված կամ ոչ այդքան ներգրավված, որոնցից նաև մեծապես կախված է համայնքի ու ընկերության հարաբերությունների զարգացման տեսակը»: Նա նկատել է, որ եթե 15 տարի առաջ հաճախակի էին խոսակցություններն ընդերքի թալանի և կոպեկներ վճարելու մասին, այժմ այդ խոսակցությունները պակասել են, և քննարկումները հիմնականում վերաբերում են եկամուտների արդար բաշխմանն ու բարիքների բավարարությանը։

Համաժողովի շրջանակներում միջազգային փորձագետները ևս դրական գնահատականներ են տվել։ «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերության ուղղության տնօրեն Էնդրյու Թեյքը հայտարարել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է, և երկրում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա։ «Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրերին, վկայում է հանքարդյունաբերությունը զարգացնելու հայ ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Եթե հանքարդյունաբերական ծրագրերին հաջողվում է շահել տեղի բնակչության ու համայնքների վստահությունը, ապա այդ նախագծերը հաջողությամբ են իրականացվում»,- ընդգծել է նա։

Իր հերթին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդունել է, որ ոլորտում առկա է ելակետային տվյալների ճշգրտության և հետևանքների ամրագրման խնդիր։ Այս մարտահրավերը հասցեագրելու նպատակով նախաձեռնվել է վերահսկողության թվային համակարգի ստեղծում, որտեղ առցանց եղանակով կհավաքագրվեն մշտադիտարկման բոլոր տվյալները։ Նոր համակարգը նախատեսվում է գործարկել 2029 թվականի հունվարից՝ նպաստելով ոլորտում թափանցիկության և արդյունավետ կառավարման ապահովմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում