Հրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Մամուլ

Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հոկտեմբերի 17-ին նշվում էր Հայ մամուլի օրը։

«Ժողովուրդ» օրաթերթը ցավով արձանագրում է, որ նախկին լրագրող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին գտնվելու տարիներին հայկական տպագիր մամուլը, այդ թվում՝ պետական թերթերը, փակվել են։ Բոլոր տիպի խնայողությունները սկսեցին արվել տպագիր մամուլի հաշվին։

Ժամանակին Հայաստանում պետական գրեթե յուրաքանչյուր կարևոր կառույց ուներ իր պարբերականը, որը պարբերաբար լույս էր տեսնում և լուսաբանում տվյալ ոլորտի աշխատանքը։ Այսօր այդ թերթերից շատերը չկան։

Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում լույս էր տեսնում «Հայ զինվոր» թերթը, կրթության ոլորտում՝ «Կրթություն» թերթը, ՆԳՆ համակարգում՝ «02» («Ոստիկանություն») թերթը, արտակարգ իրավիճակների ոլորտում՝ «Արտակարգ» թերթը, իսկ ՀՀ կառավարության պաշտոնական պարբերականը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն էր։

Այսօր այդ պարբերականների տպագիր հրատարակությունների ճակատագիրը տարբեր է․ մի մասը դադարեցրել է լույսընծայումը, մյուսները վերակազմակերպվել կամ փոխել են իրենց գործունեության ձևաչափը։ Օրինակ՝ «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարվել է 2025 թվականին, իսկ «Հայ զինվոր»-ը 2018 թվականին վերակազմակերպվել է «Զինուժ» մեդիայի կազմում։

Խնդիրը միայն պետական թերթերի ճակատագիրը չէ։ Տպագիր մամուլի շուկան ընդհանուր առմամբ նեղացել է, և այսօր թերթերի տպագրությունն ու տարածումը նախկինի համեմատ շատ ավելի սահմանափակ են։ «Ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերը և մի շարք այլ պարբերականներ շարունակում են տպագիր գործունեությունը, սակայն ոլորտի ընդհանուր վիճակը մտահոգիչ է։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի իշխանության օրոք, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախկինում լրագրող է եղել և աշխատել է տպագիր մամուլում։ Սա ինքնին հարց է առաջացնում՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Հայաստանում տպագիր մամուլի պահպանման, զարգացման և ընթերցողների համար հասանելիության ապահովման ուղղությամբ։

Իհարկե, թերթերի տպագրության նվազումը միայն մեկ գործոնով բացատրել հնարավոր չէ․ իր ազդեցությունն ունեն նաև թվայնացումը, ընթերցողների նախասիրությունների փոփոխությունը և տնտեսական դժվարությունները։ Բայց դա չի վերացնում պետության ու հասարակության առջև ծառացած հարցը՝ ինչպե՞ս պահպանել տպագիր մամուլը՝ որպես հանրային վերահսկողության, բազմակարծության և պատմական հիշողության կարևոր միջոց։

Հայ մամուլի օրը շնորհավորական խոսքերից բացի նաև հաշվետվության ու հարցադրումների օր է։

Ի՞նչ է արվում, որպեսզի ավանդական մամուլը չկորցնի իր տեղը հասարակական կյանքում։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մամուլի օրը մի շնորհավորանք անգամ չի հնչեցրել։ ՔՊ մյուս պաշտոնյաները ևս»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։