Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները չեն փակել սահմանները։
Թրամփի խոսքով՝ ինքը բազմիցս քննարկել է այս հարցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և նախազգուշացրել նրան միգրացիոն քաղաքականության հետևանքների մասին։
«Ես նրան ասել եմ՝ դու մեծ սխալ ես գործում։ Դու ամբողջ աշխարհից մարդկանց ես ընդունում։ Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք։ Ես ասել եմ, որ նա պետք է փակի սահմանները։ Մենք փակեցինք մեր սահմանները, իսկ նա՝ ոչ», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը Ֆրանսիայում ստեղծված իրավիճակն անվանել է շատ տխուր՝ ընդգծելով, որ տեղի ունեցողի հիմնական պատճառը համարում է ներգաղթը։
«Խնդիրը ներգաղթն է, ոչ թե դպրոցները կամ որևէ այլ բան։ Հենց ներգաղթը։ Ես Մակրոնին ասել եմ՝ փակի՛ր սահմանները։ Նրանք կործանել են Ֆրանսիան։ Դժվար կլինի ամեն ինչ վերադարձնել նախկին վիճակին։ Հուսով եմ՝ Ֆրանսիան կկարողանա վերականգնվել», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։