Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կա
Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Քնար Ս․-ի վարած «Lexus» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Գ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Պարզվում է վիրավորի ինքնությունը։