Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
«Ինքնամոռաց ուտում են, ուտում ու ուտում»,- պաշտոնյաների աշխատավարձի հերթական բարձրացմանն է անդրադարձել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ ընդգծելով՝ իշխանությունն իր իսկ աշխատավարձը միլիոնով է ավելացնում, հասարակ թոշակառուի թոշակը՝ 1000 դրամով։
«Իրականությունը հետևյալն է․ հասել են պետական աշխատավարձերի համակարգին և ինքնամոռաց ուտում են, ուտում ու ուտում։ Անամոթաբար, ախորժակով՝ ճպճպացնելով։
Իսկ ինչպե՞ս կարելի է այլ կերպ անվանել մի իրավիճակ, երբ կենսաթոշակների և վարչապետի, նախարարների, պատգամավորների ու մյուս հեղափոխականների աշխատավարձերի բարձրացման տարբերությունը հազարապատիկ է։
Թոշակառուների թոշակը բարձրացրել են 1000 դրամով, իսկ իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 000 000 դրամով»,-նշել է Արման Աբովյանը։