Ֆրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. ԻոաննիսյանԺամանակն է, որ Ուկրաինայի անունից բանակցություններ վարի մեկ ուրիշը․ Թրամփ Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի
«Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում. Գարեգին Պետրոսյան
Վթարի հետևանքով բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՀանրային տրանսպորտում հայտնի միջադեպւի մասնակից տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆՔննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍուրեն Պապիկյանը մեկնել է ՉեխիաԳրիբոյեդով-Խորոնք ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա զnհՌուսաստանն ու Իրանը երբեք այնքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա. Աբբաս ԱրաղչիԱյսօր հնարավոր է անձրև«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անցՓաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Վաշինգտոնը կարող է անհապաղ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը. Թրամփ
Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը
Ավտովթար․ բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը, վիրավոր կաԿոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Կեցցե՛ ժողովրդավարությունը. ՓաշինյանԱնդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»
Հասարակություն

6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.

«Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներով տարածվող զանգվածային պրոցեսները պրոյեկտենք Հայաստանի վրա, որտեղ ընտրություններից հետո լարվածությունը միայն աճեց և անորոշությունը միայն մեծացավ։

Հետևություն 1

Հայաստանը չի կարող կտրված լինել աշխարհում, Եվրոպայում, տարածաշրջանում ընթացող զարգացումներից և ռիսկերից։ Պետք է կարողանալ նայել ու տեսնել լրատվական կադրերից այն կողմ, թե ի´նչ է կատարվում աշխարհում, ո´րն է պրոցեսների միտումը, որո´նք են խորքային պատճառները և մեզ համար հնարավոր ռիսկերը։

Հետևություն 2

Որևէ բանական մարդու, պատասխատանու քաղաքական ուժի և խելամիտ հասարակության նպատակը ո´չ անկարգություններն ու անկայունությունն է, ոչ էլ՝ ճահճացող ռեպրեսիվ «պսևդոկայունությունը»։ Պիտի արձանագրենք. Հայաստանում կան հանրային լուրջ դժգոհություններ, իսկ դժգոհությունների էվոլյուցիան պետք է լինեն լուծումներն ու փոփոխությունները։ Հիմքում էլ պետք է լինի ռացիոնալ միտքը։

Հետևություն 3

Հայաստանում միտքը, ինտելեկտը մարգինալացվում են, և քաղաքական ու պետական մտածողության փոխարինիչը լայքահավաքությունն է։ Սա ստեղծում է «մտքից ազատ» միջավայր, որտեղ լուծումներ չեն ծնվում։ Սա պետք է փոխվի։

Հետևություն 4

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար»։ Այսպես մտածելու պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք։ Պայքարը կավարտվի նույն մի քանի հազարանոց երթերով ու Աժ-ում «սուր հարց-կոշտ պատասխան» արարով, որտեղ պատասխանող կողմը միշտ շահելու է։  Փոխել է պետք է  երկրում միջավայրը, մթնոլորտը և միայն դրանից հետո պայքարի ձևերը և ֆորմատները կստանան արդյունավետություն։

Հետևություն 5

Պետք է հասարակությանը մասնակից դարձնել սեփական ճակատագրի քննարկմանը և որոշումների կայացմանը։ Խոսքը բոլոր ընտրազանգվածներրի մասին է։ Փաստարկված և սոլիդ խոսքով հանրային կյանք պետք է վերադարձնել բանականությունը։ Այդպես է հնարավոր գալ ճիշտ որոշումների, այդպես է հնարավոր վերագտնել միասնական վտանգի և միասնական պատասխանատվության զգացումը։ Քաղաքական լիդերության խնդիրը պետք է լինի հենց դա։

Հետևություն 6

Ընդդիմության մոնոպոլիա չի կարող լինել։ Մոնոպոլիան և համախմբումը տարբեր բաներ են։ Ընդդիմության մոնոպոլիան նշանակում է արգելափակում՝ առողջ գաղափարների, այլ տեսակետների և հետևաբար՝ տարբեր ընտրազանգվածների, հանրային շերտերի համախմբման։

Հետևություն 7

Հակընդդեմ քաղաքական էլիտաները պետք է դադարեն միմյանց ոչնչացնելու մոլուցքը։ Սա պետք է արտահայտվի մտածողության վերանայմամբ, հանրային պատշաճ խոսույթով և բոլոր քաղաքական կալանավորների ազատ արձակմամբ։ Ոչ մի քաղաքական ուժի խնդիրը չպետք է լինի դիմացինին ոչնչացնելու իդեան։

Հետևություն 8

Պետք է վերանայվի «ընդդիմություն» հասկացությունը: Ընդդիմությունը շատ ավելի լայն հասկացություն է, քան՝ որևէ կուսակցություն կամ խմբակցություն։ Ընդդիմությունը ոչ միայն խոսույթն է, այլև՝ կառուցվածքային համակարգը։  Ընդդիմությունը լուծումներ և ժողովրդին ամբողջական հեռանկար առաջարկող համակարգն է և հենց դրանով պետք է դառնա այն բաց դուռը, ուր կգան տարբեր ընտրազանգվածներից հատվածներ։

Հետևություն 9

Հայաստանի հանրային կյանք պետք է վերադարձվի բարոյականությունը։ Մենք վերածվել ենք գիշատիչ հասարակության, որտեղ նորմալ է ամեն այլանդակություն հանդուրժել կամ մասնակիցը դառնալ՝ ցանկացած ինքնարդարացմամբ։

Հետևություն 10

Ազատության և արդարադատության գաղափարը պետք է դառնա լայն համախմբման և ներհանրային հաշտության առաջնային օրակարգ։ Բոլոր քաղբանտարկյալների պետք է ազատ արձակվեն, ռեսպրեսիվ մեքենան պետք է կանգնեցվի։

Ամփոփում

Վստահաբար, այլոք կառաջարկեն նաև այլ ճիշտ քայլեր, ոմանք էլ գուցե մասնակիորեն չեն համաձայնվի իմ առաջարկություններին։ Բայց այս քայլերը կբերեն միջավայրի փոփոխության։ Դրա շնորհիվ հասարակությունը և պետությունը կդառնան էապես ավելի դիմակայուն։ Իմ տեսլականը սա է։ Դրանից հետո կերևան ճիշտ լուծումները, և մենք ավելի պատրաստ կլինենք հնարավոր համաշխարհային և ռեգիոնալ ռիսկերին։

Բանականությունը պետք է վերադառնա մեր կյանք. սարսափելի է հիշել, բայց մի 6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից»։