ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Նորվեգիա՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլին մասնակցելու համար։ Նրա ինքնաթիռի՝ Օսլոյի Գարդերմուենի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու մասին տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել են օդանավակայանի ներկայացուցիչները։
Ամերիկյան պատվիրակության մասնակցությամբ բանակցությունները նախատեսված են այսօր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, դիվանագիտական խորհրդակցությունների նոր փուլը պետք է անցկացվի այս շաբաթ։ Ընդ որում՝ հանդիպման նախաձեռնողը եղել է Կիևը, ինչի մասին հայտնել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
Նորվեգիայի վարչապետը բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Քննարկմանը կմիանա նաև Օսլո ժամանած Սթիվ Ուիթքոֆը, որը կներկայացնի ամերիկյան կողմը։
Հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, սակայն նա ներկա կլինի հեռավար՝ տեսակապի միջոցով։