Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս ՊետրոսյանԳազի թանկացման վտանգը Հայաստանում․ ԿԲ-ն պատրա՞ստ է դիմակայել գնաճինՍտամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը վերցվել է ուժեղացված հսկողության տակ
Կնոջը հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Կիսագրագետ անհատներին որպես գիտական ներկայացնելը հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը
Թուրք քաղաքական վերլուծաբանները մանրամասներ են հայտնում թուրք-ադրբեջանական լարված հարաբերությունների մասինԼոռու մարզում բախվել են Scania կցորդիչով բեռնատարը և Honda Elysion-ը․ 4 վիրավորներից 3-ին պարեկներն են հասցրել հիվանդանոցՇատերն են ասում՝ հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են. հիմա ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից. ՓաշինյանՀռոմի պապը զանգել է ԶելենսկունԿենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՖրանսիայի Ռեն քաղաքում արմատականների խմբերը հատուկ տեխնիկայի կիրառմամբ հարձակվում են իրավապահների վրա
Ինչպես են ՀՀ սահմանը հատած, Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողին. բացառիկ տեսանյութ
Թոշակառուների հետվճարի ծրագիրը կշարունակվի ևս 3 տարի
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրերԻ պատասխան Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է անուններ, ովքեր ենթարկվել են ճնշումների (տեսանյութ)Թոշակը բարձրացրել են 1 000 դրամով, իրենց աշխատավարձերը՝ միջինը 1 միլիոն դրամով․ Արման Աբովյան
6-10 ամիս առաջվա հարցումներով՝ հայ ժողովուրդն իր անվտանգությունը կապում էր Մակրոնի հետ, որին սեփական դպրոցականները հեռացնում են պատմությունից. Վահե Հովհաննիսյան
Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթներինԱյս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետՀամայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան
Տնտեսություն

«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներին

Ավելի քան 40 կազմակերպություն ստորագրել է հայտարարություն՝ ուղղված COP17-ի մասնակից պետություններին և կազմակերպություններին։

Հայտարարությունը դեռ շարունակում է ստորագրվել այս հղումով

«Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության, բնապահպանական նախաձեռնությունների ներկայացուցիչներս, ակտիվիստներս և կենսաբազմազանության    պահպանմամբ մտահոգ քաղաքացիներս, թեև ողջունում ենք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17)  անցկացումը Երևանում, սակայն դառնությամբ ենք լցված, քանի որ Հայաստանի կառավարությունը համաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ ցուցադրաբար մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին, որը ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիան (ԿԲԿ) և Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիան (Բեռնի կոնվենցիա), և Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով (ԿՇԳ) սահմանված թիրախներին հասնելուց։ Խոսքը Ամերիա բանկի ֆինանսավորմամբ Ամուլսարում ոսկու հանք բացելու ծրագրի մասին է, որի բացասական ազդեցության մասին կան բազմաթիվ գիտական փաստեր, տեղի համայնքները տարիներ շարունակ պայքարել են ծրագրի դեմ՝ ենթարկվելով բազմաթիվ ճնշումների, 2025 թ․ Հայաստանի Վարչական  դատարանը ճանաչել է, որ այդ ծրագրի՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պատշաճ չի կատարվել, որի հիմքով հանքարդյունաբերական լիցենզիաների մի մասը կորցրել է ուժը։

 Մեր կարծիքով, կառավարությունն այս արարքով իր քաղաքացիներին և միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ իր համար առաջնահերթ են օտարերկրյա կորզիչ բիզնեսների և ներդրումային ֆոնդերի շահերը, այլ ոչ թե իր երկրի ներկա ու ապագա սերունդների շահերը, միջազգային բնապահպանական իրավունքը և դրա կատարման իր պարտավորությունը։

Լեռնային բարձրադիր տարածքը, որում հայտարարվել է բաց եղանակով և ցիանիդով տարրալուծելու միջոցով ոսկու կորզման ծրագրի մեկնարկը, Հայաստանի ջրերի գոյացման սիրտն է։ «Ամուլսար» անունը կրող լեռան շրջակայքով են հոսում գինեգործական Վայոց Ձորի և գյուղատնտեսական Սյունիքի մարզի հյուսիսը ոռոգող գետեր, Սևանա լճի փրկության համար կառուցված Կեչուտի ջրամբարը (և Որոտան-Արփա-Սևան թունելը)։ Այնտեղ կա հարուստ կենսաբազմազանություն, ներառյալ՝ միջազգային ու տեղական օրենսդրությամբ պահպանության ենթակա կենսատեսակներ: Եվ վերջապես, այնտեղ գտնվում են ծիրան մշակող և արտահանող Գնդեվազ գյուղը և Հայաստանի միջազգային կուրորտային տուրիզմի կենտրոն Ջերմուկ քաղաքը՝ իր միջազգային համբավ ունեցող Ջերմուկ հանքային ջրով։ Այս տարածքը դեռևս 2009 թ․ Կենսաբազմազանության մասին կոնվենցիային (ԿԲԿ) ներկայացված չորրորդ ազգային զեկույցով ներկայացվել է որպես պլանավորվող պահպանվող տարածք (2002 թ․ Կառավարության՝ պահպանվող տարածքների ռազմավարության և գործողությունների ծրագրում սահմանվել է «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման մասին), ավելի ուշ այն ներկայացվել է Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիային՝ որպես հատուկ պահպանվող եվրոպական տարածքների Էմերալդ ցանցի թեկնածու տարածք։ 2009 թ․-ից հետո «Ջերմուկ» ազգային պարկի մասին այլևս կառավարությունը չի զեկուցել ԿԲԿ-ին՝ լռելյայն խախտելով իր իսկ պարտավորությունները կոնվենցիայի կողմերի առջև։

Ամուլսարում հանք բացելը Հայաստանին հետ է գցում Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (ԿՇԳ) թիրախների մեծ մասին հասնելուց։ Նախ, չեն իրագործվում 1-ին և 4-րդ թիրախները՝ նվազեցնել կենսաբազմազանության կորուստը և կանգնեցնել վտանգված տեսակների կորուստը։ Ամուլսարում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, բոլորովին նոր բացահայտված տեսակներ,  ինչպես նաև պահպանության ենթակա հարուստ կենսաբազմազանություն։ Հայաստանը չի կատարում 3-րդ թիրախը, այն է՝ երկրի տարածքի 30 տոկոսը դարձնել պահպանվող տարածք՝ ապահովելով դրանց արդյունավետ կառավարումը։ Նախ, Հայաստանի կառավարությունը 2000-ականների վերջից դադարեցրեց պլանավորվող «Ջերմուկ» ազգային պարկի շուրջ աշխատանքները հանքարդյունաբերական ծրագրի պատճառով, իսկ այժմ այն ստեղծելու շուրջ վերսկսված խոսակցությունները չեն նախատեսում Ամուլսարի ներառումը, առանց որի այդ ազգային պարկի շրջանակում կենսաբազմազանության պահպանությունը չի կարող արդյունավետ և գիտականորեն հիմնավոր համարվել։ Բացի դրանից,   կառավարությունը նախատեսում է նաև հանել Ամուլսարը ներառող «Ջերմուկ» տարածքը Եվրոպական Էմերալդ գոտուց։ Չի իրագործվում 7-րդ թիրախը՝ աղտոտման նվազեցումը։ Միայն այս նոր հանքը բացելու պատճառով կուտակվելու են երկրի մակերևույթին միլիոնավոր տոննաներով հանքային ապարներ, օգտագործվելու է ցիանիդ, առաջանալու է թթվային դրենաժ, որը սպառնալու է ջրերին, իսկ ընդերքից, ի թիվս բազմաթիվ այլ ծանր մետաղների, դուրս է բերվելու մի քանի տոննա սնդիկ, որը ինքնին հակասում է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիային։ Հայաստանը հետ է ընկնում 8-րդ թիրախին հասնելուց, այն է՝ նվազեցնել կլիմայի փոփոխության հետևանքները և ջրերի թթվայնացումը։  Չեն իրագործվում միանգամից 14-րդ և 18-րդ թիրախները, որոնք պահպանջում են կենսաբազմազանության նկատառումները հաշվի առնել ընդունվող որոշումներում և արտոնություններ չտրամադրել վնասող ծրագրերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը 2025 թ․ որոշեց 150 մլն դոլարի երաշխիք ապահովել հանքը ֆինանսավորող բանկերի համար։ 15-րդ թիրախին հասնելու հարցում նույնպես հետընթաց կա, քանի որ պահանջվում է, որ տնտեսվարողները կատարեն ռիսկերի ճիշտ հաշվարկ, իսկ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականները (ՇՄԱԳ) խիստ թերի են, և չեն կատարվում նաև Հայաստանի հանրության և Բեռնի մշտական հանձնաժողովի և բյուրոյի պահանջները՝ իրականացնելու նոր ՇՄԱԳ։

19-րդ թիրախը ներառում է բոլոր աղբյուրներից՝ ներառյալ մասնավոր ֆինանսական հաստատություններից ներգրավել ֆինանսներ՝ հանուն կենսաբազմազանության պահպանության, սակայն Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում ֆինանսավորող բանկերի կողմից առաջադրված և ֆինանսավորված «biodiversity offset» սխեման, որը կենսաբազմազանության վնասի դիմաց փոխհատուցումն է, ուղղակի թույլ տվեց օրենքին հակասող ծրագիրը լեգիտիմացնել անիրատեսական «փոխհատուցման» խոստումով և անդառնալի վնաս հասցնել Կարմիր գրքում գրանցված տեսակների ապրելավայրերին։ Հայաստանի կառավարությունը խախտել է նաև 21-րդ թիրախը՝ տեղեկատվության հասանելիությունը՝ պետական կայքերից հեռացնելով Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի վերաբերյալ պատվիրված անկախ փորձագիտական զեկույցը։ 22-րդ թիրախով սահմանվում է հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը, սակայն հանրության մասնակցությունը Ամուլսարի ծրագիրը մերժելու հարցում արդեն տասնամյակից ավելի ճնշվել է, իսկ ծրագրի դեմ պայքարող բազմաթիվ անձինք հետապնդվել են հանրային մասնակցությունը խոչընդոտող դատական հայցերով (SLAPPs). 23-րդ թիրախը՝ գենդերային հավասարությունը ապահովելու հարցում նույնպես Ամուլսարում հանք բացելու պատճառով հետընթաց կգրանցի, քանի որ ազդակիր համայնքներում՝ Գնդեվազում և Ջերմուկ առողջարանային քաղաքում կանայք ներգրավված են գյուղատնտեսական, առողջապահական և ծառայությունների մատուցման ոլորտներում, որոնք բոլորն էլ կվերանան տարածքից հանքի շահագործման արդյունքում։    

Ահա այսպիսի «կատարողականով» է Հայաստանը ներկայանում COP17 համաժողովին, որի ընթացքում նախատեսված է պետությունների կողմից Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով (ԿԳՇ) սահմանված թիրախների կատարման վերանայումը»։

Հայատարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։