Ռոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։
Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը քննվելու էր 18։30-ին, իսկ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը՝ 18։00-ին։