Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է գիտական համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ քննարկելու ոլորտային մի շարք հարցեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության զարգացումը պետության առաջնահերթություններից է, և այն դիտվում է նաև տնտեսության զարգացման հիմք: Նա ընդգծել է՝ կապահովվեն ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարության իրականացումը և ծրագրերի շարունակականությունը:
Անդրադարձ է եղել արդեն իրականացված գիտական մրցույթներին, գիտության ոլորտում պետական քաղաքականությամբ ամրագրված առանցքային թիրախներին՝ գիտական հետազոտություններին, դրամաշնորհային ծրագրերին, լաբորատոր սարքավորումների ձեռքբերմանը և այլ հարցերի։
Կարևորելով գիտական կազմակերպությունների և շահառուների հետ կառուցողական երկխոսությունը՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ նախարարությունը բաց է քննարկումների և առաջարկությունների համար։ Նշվել է նաև վերջին տարիներին կատարված մեծածավալ աշխատանքների հանրայնացման ուղղությամբ տարվող աշխատանքներում գիտնականների ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին։
Հանդիպման ընթացքում գիտնականները ներկայացրել են ոլորտի զարգացմանն ուղղված իրենց մտահոգություններն ու հուզող հարցերը։