Լավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոնները
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոնները։
Նրա խոսքով՝ գերիշխանությունը պահպանելու փորձերում Արևմուտքը դիմում է «աննախադեպ արկածախնդրությունների»։ Լավրովը դրանցից մեկը համարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը։
ՌԴ ԱԳ նախարարի գնահատմամբ՝ աշխարհը հասել է շրջադարձային փուլի․ ավարտվում է հեգեմոնիայի դարաշրջանը, և ձևավորվում է բազմաբևեռ ու բազմակենտրոն աշխարհակարգ։