Արսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾ
Տվերի մարզում պատիժը կրող բլոգեր Արսեն Մարկարյանը չի աշխատում կարի արտադրամասում և զբաղված է այլ աշխատանքով։ Նա ամբողջությամբ ապահովված է անհրաժեշտ իրերով, ՏԱՍՍ-ին հայտնել են մարզի քրեակատարողական ծառայության վարչությունից։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ բլոգերը Տորժոկի գաղութում սկսել է աշխատել որպես դերձակ։ Ըստ այդ տեղեկությունների՝ նա ինքնուրույն կարել էր իր համազգեստը, քանի որ գաղութում իր չափսին համապատասխան հագուստ չէր գտնվել։
Հիշեցնենք՝ Մոսկվայի քաղաքային դատարանը Արսեն Մարկարյանին մեղավոր էր ճանաչել նացիզմի արդարացման գործով և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման՝ գաղութում պատիժը կրելու պայմանով։