Փաշինյանին առաջարկում եմ ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկի պատճառները
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«ՏԻՄ ընտրություններում հնարավոր ճնշումների մասին խոսացող Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ անել հետևյալը՝
Ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակները:
Արձանագրել, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո տարբեր համայնքներում տարբեր ուժերի 27 թեկնածու ինքնաբացարկ են ներկայացրել:
Հասկանալ, թե ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուներն ինչու են հանկարծ որոշել ինքնաբացարկ հայտնել, կարո՞ղ է այդ մարդկանց ճնշել են:
Դիմել ՆԳՆ՝ իմանալու՝ քանի հոգի են դիմել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տեղեկանք վերցնելու համար:
Հետո նայել՝ քանի հոգի կան, որ դիմել են տեղեկանք վերցնելու, բայց որևէ ուժի ցուցակում չեն հայտնվել, կարո՞ղ է տեղեկանքի դիմելու պահից այդ մարդկանց ճնշել են:
Կսպասեմ այս ամենի արդյունքների հրապարակմանը»։