Թրամփը՝ Ուկրաինային․ «Ռուսաստանը մեծ տերություն է, Ուկրաինան՝ ոչ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը։
«Մենք ցանկանում ենք, որ Զելենսկին գործարք կնքի։ Եթե նա դա չանի, կարծում եմ՝ դա շատ վատ կլինի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև ընդունել է Ռուսաստանի հաջողությունները ռազմաճակատում՝ նշելով, որ ՌԴ-ն անշեղորեն ընդլայնում է իր վերահսկողության տակ անցնող տարածքները ռազմական գործողությունների գոտում։
«Ռուսաստանը մեծ տերություն է։ Ուկրաինան՝ ոչ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
Թրամփն ընդգծել է, որ Ուկրաինան և Զելենսկին պետք է ձգտեն հակամարտության կարգավորմանը, հակառակ դեպքում նրանց համար «ամեն ինչ վատ կավարտվի»։