ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի տարածքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 90 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերը Ռուսաստանի տարածքում խոցել և ոչնչացրել են ուկրաինական 90 անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքում։