COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Արցախի հեռուստատեսությունըից նշում են, որ այդուհանդերձ, միջազգային այս բացառիկ հարթակն այդպես էլ չի ծառայեցվել Արցախի կենսաբազմազանության և նրա բնիկ ժողովրդի հրատապ խնդիրները բարձրաձայնելուն:
«Չնայած միջոցառման ընձեռած լայն հնարավորություններին՝ պաշտոնական Երևանը համաժողովի շրջանակում չի ներկայացրել Արցախի էկոհամակարգին սպառնացող վտանգները: Ավելին՝ Հայաստանում գրանցված արցախյան ապաքաղաքական հասարակական կազմակերպությունները զրկված են եղել միջոցառմանը մասնակցելու, առանձին տաղավար ունենալու և միջազգային հանրությանը սեփական մտահոգությունները հասցնելու հնարավորությունից»,- հայտնում է Արցախի հեռուստատեսությունը։
անաչ գոտին նախատեսված է եղել ապաքաղաքական շրջանակաների, ՀԿ-ների, արվեստագետների, թեմայով հետաքրքրված անհատների համար։
«Որէև հիմնավոր փաստ չունեմ, թե ով է մերժել, ինչու է մերժել։ Կարող եմ ենթադրել, որ Արցախի թեմատիկան կարևոր գործոններից մեկն է եղել մերժում ստանալիս։ Իմ տեղեկություններով, որևէ արցախյան հաարակական կազմակերպություն տաղավար չի ստացե»,-ասել է «Արցախ» միության նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը