Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին։ Այս մասին ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք չենք ծանոթացել դրան։ Մենք դեռ չենք ծանոթացել դրան», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հրապարակել էր Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ զեկույցը՝ «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։
Այնտեղ արտգացոլվել էր, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը ազդել Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։