Լոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը 3 օրով չվճարվող արձակուրդ է մեկնում։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին տրամադրել չվճարվող արձակուրդ` 3 օր տևողությամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 21-23-ը ներառյալ:
2. Արեն Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Ռուբեն Մարգարյանը»։
Հիշեցնենք, որ այս կիրակի Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրություններ են և մարզպետի արձակուրդը ստացվում է ընտրություններին ընդառաջ՝ մինչև ուրբաթ։