Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»
Հասարակություն

Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասին

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը ահազանգում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող «ՀԱՊ» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, և նրա կյանքին վտանգ է սպառնում։ Փաստաբանի խոսքով՝ Վարդանյանը, չնայած առողջական լուրջ խնդիրներին, անհրաժեշտ բժշկական օգնություն չի ստանում, իսկ իրավասու պետական կառույցներին ուղղված իր դիմումներին ի պատասխան՝ արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվել։

«Ինչպես արդեն տեղեկացրել եմ` ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը, ով գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում և ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես` Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրներ, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն։ Վերջերս, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող Կետոնալ դեղահաբեր են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբը ուժեղացնում է արյունահոսությունը: Նշված խնդիրը գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին` ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Նշված երեք կառույցներից ստացել եմ «իմիտացիոն» բնույթի պատասխաններ, մասնավորապես. ՀՀ ՄԻՊ` տեղյակ ենք, գրություն ենք ուղարկել, ՀՀ ԱՆ` խնդիրը մեր տիրույթում չէ, ԱԽ` վիճակը գնահատվում է բավարար, շարունակում է ստանալ սիմպտոմատիկ, պահպանողական բուժում։

Հայտնում եմ, որ այս ժամանակահատվածում Արթուր Վարդանյանը չի ստացել որևէ բուժում, և որ նրա առողջական վիճակը շատ ավելի է վատթարացել: Ակնհայտ է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում. ինչը փաստում են երկարատև տեսակցությունից վերադարձած Արթուր Վարդանյանի կինն ու մի քանի օր առաջ այցելած պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նշվածը հաշվի առնելով` կրկին անգամ դիմում եմ վերը նշված կառույցներին, հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և պատժի հետագա կրումից հիվանդության հետևանքով ազատելու համար»,-գրել է նա։