Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը
«Ոսկե գնդակի» քվեարկությունն արդեն ավարտվել է։ Հեղինակավոր մրցանակն իր նոր տիրոջը կգտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես հաղորդում է Winna FC-ի սոցցանցային էջը, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը։ Հրապարակման մեջ նշվում է, որ անգլիացի գոլահարին արդեն տեղեկացրել են հաղթանակի մասին և նույնիսկ հատուկ լուսանկարահանում են նախատեսել։
Բանն այն է, որ նման գործելաոճի պատճառով հաղթողի անունը մշտապես արտահոսում էր մամուլ։ Այժմ կազմակերպիչները նախընտրում են ինտրիգը պահպանել մինչև վերջին վայրկյանը։
Հիշեցնենք, որ բացի Քեյնից՝ մրցանակի գլխավոր հավակնորդներն են կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն։