Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասում
Իրանը հավաստիացրել է Ռուսաստանին, որ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար նախատեսված հողամասն արդեն գնված է։ Մոսկվան սպասում է, որ Թեհրանը փաստաթղթային կերպով հաստատի դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի են ունեցել ռուս-իրանական բանակցություններ։ Բանակցությունների ընթացքում տեղի են ունեցել մտքերի փոխանակություն առաջին հերթին՝ «Հյուսիս-Հարավ» նախագծի կարգավիճակին եւ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության հետ կապված հարցերի մասին։ Իրանական կողմը հայտարարել է, որ երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն գնվել են եւ Մոսկվան ներկայումս սպասում է, որ դա հաստատվի փաստաթղթային տեսքով։