Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ Էնրիկե
Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը։
«Ամենաբարձր մակարդակի հանդիպում էր անհավանական ուժեղ մրցակցի դեմ։ Շատ բարդ է պաշտպանվել այնպես, ինչպես մենք կարողացանք, բայց ես վստահ եմ, որ հենց դա էր հաղթանակի բանալին։ Մենք լավ խաղացինք պաշտպանությունում։
Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ, իսկ մեզ խփեց 2 գոլ»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է ESPN-ը։