Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Մամուլ

Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի` «ՀՀ-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետեւանքների մասին» զեկույցը սառը ցնցուղ է եղել իշխանության համար։ Զեկույցում կետ առ կետ թվարկված են այն հետեւանքները, որոնք կկրի Հայաստանը ԵԱՏՄ պայմանագրի գործունեության կասեցումից հետո: Իսկ այդ հարցը քննարկելու են դեկտեմբերին։ Նիկոլ Փաշինյանը հույս ուներ, որ իր ռեւերանսները` երկաթուղու եւ ատոմակայանի հետ կապված, կմեղմեն հայ-ռուսական սրված հարաբերությունները, մինչդեռ պարզվում է, որ երկակի խաղերն այլեւս արդյունք չեն տալիս:

Իշխանական շրջանակներում վստահ են, որ Պուտինը չի նահանջելու իր գլխավոր պահանջից, այն է՝ հանրաքվե անցկացնել «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով: Ըստ իշխանականների, հանրաքվեն Պուտինին պետք է օդուջրի պես, որպեսզի ամրացնի ՌԴ ներկայությունը տարածաշրջանում: Նրանք վախենում են, որ եթե հանրաքվեով հայ ժողովուրդը «ոչ» ասի ԵՄ-ին անդամակցությանը, Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի։

Ըստ մեր աղբյուրի՝ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս խուսանավում է հանրաքվեից, սակայն կարող է ինչ-որ պահի դա այլեւս չհաջողվի։ Իսկ մինչ այդ որոշել են դիմադրել, ցույց չտալ, որ անհանգստացած են զարգացումներից:

Որոշ տեղեկություններով, զեկույցը հրապարակվելուց անմիջապես հետո Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ շտապ առարկություններ կազմել, որոնք հիմնված կլինեն այն պնդման վրա, որ Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ որեւէ կանոն, եւ այս զեկույցն ու ճնշումները հակասում են ԵԱՏՄ պայմանագրին ու միջազգային իրավունքին։ Երեկ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ հայտարարեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական բացասական ազդեցությունը մեծ չի լինելու, իսկ գազի գնի փոփոխությունը կարող է Հայաստանի տնտեսության վրա 5-7 տոկոս կամ ավելի ազդեցություն ունենալ։ Փաստաթղթում ըստ ոլորտների կանխատեսումներ են արված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հնարավոր դադարեցման հետ կապված, մասնավորապես՝ որ արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը` գրեթե կիսով չափ, ՀՆԱ-ն` 15.6 տոկոսով, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը` 55.6 տոկոսով, իսկ գազի գինը կաճի 69 տոկոսով եւ այլն:


Պապոյանը, ընդգծելով, որ գազի թանկացումը ցանկալի չէ, ասաց. «Արդյո՞ք դա այնպիսի հետեւանք է ունենալու մեր տնտեսության համար, որից մենք չկարողանանք դուրս գալ` չէ, այդպես չի լինի։ Գնային տարբերության համար մենք, այսպես թե այնպես, վճարել ենք կամ վճարում ենք։ Համարելով գազի գնի բարձրացումը խիստ անցանկալի՝ ես համարում եմ, որ նույնիսկ ժամանակի ընթացքում շուկայական գներով, այդ թվում՝ գազ գնելը պետք է տրամաբանական լինի, պետք է ադապտացիայով գնանք հասնենք դրան»։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներին՝ հայտարարեց, որ դա համարում են տնտեսական վեճ:
Հիշեցնենք․ սեպտեմբերի սկզբին Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների նկատմամբ սահմանափակումները խոչընդոտ ճանաչելու նպատակով: ԵՏՀ կոլեգիան առավելագույնը 3 ամսում պետք է որոշում կայացնի՝ Ռուսաստանի դրած սահմանափակումներն օրինակա՞ն են, թե՞ ոչ: