Գծանշումներ են արվելու Դեմիրճյան փողոցում․ մեքենա չկայանելԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվել
Արարատի մարզում 44-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, կծել իր մատը
Պրահայում հանդիպել եմ Կարել Հավլիչեկի հետ․ ՊապիկյանԺաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքներինԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան
Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»
Հոկտեմբերի 22-23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20։00-նԿարծում եմ՝ դա տեղի կունենա նոյեմբերին. Զելենսկին՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասինԿոտայքում հայտնաբերվել է համակարգչային հափշտակnւթյան, փողերի լվացման մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդը (տեսանյութ)«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին ԵղնիկներումԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագիրըՍարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ․ վիրավորը վարորդի 11-ամյա դուստրն է Այսօր Սբ. Խարիթյանների, Արտեմեա, Քրիստափոր սուրբ վկաների և երկու կանանց` Կալինիկեի և Ակյուլինեի հիշատակության օրն է Այսօրվանից կմեկնարկեն «ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքներըԴատախազը և քննիչը դեռևս հրապարակայնորեն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչպես կարող են Քոչարյանները խոչընդոտել քննությանը, և ինչու է անհրաժեշտ նրանց պահել կալանքի տակ. հայտարարությունՏարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն. ԱբրահամյանՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք՝ TRIPP-ի աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 5 վարչական շրջանում և 8 մարզումԴոլարի վաճառքի միջին գինը՝ 363.62 դրամ էՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Սառը ցնցուղ Փաշինյանի համար. «Հրապարակ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը շատ բնակավայրերում լույս չի լինիԳեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից. «Հրապարակ»Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Շուտով դուրս կհանենք». Վարչության պետի նշանածին են կալանավորել. «Հրապարակ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից․ «Ժողովուրդ»Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը8 միլիոն՝ աֆրիկացիներին Երևան բերելու համար. «Հրապարակ» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»3 օր առաջ սահմանը հատած ադրբեջանցին մոլորվել է. ձեռնարկվում են գործողություններ նրան վերադարձնելու համար . ԱԱԾ ՔՊ թիմում խոր անորոշություն է. «Հրապարակ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Բալիստիկ հրթիռային հարված Կիևին․ վնասվել են բենզալցակայաններ և բնակելի տներ, աճում է տուժածների թիվը Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն

Ճնշումների համակարգի «ճարտարապետը» փորձում է ներկայանալ որպես դրա դեմ պայքարի «գլխավոր հերոս»

Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով ստեղծում է ճնշումների համակարգ, մյուսով՝ քաղաքացիներին կոչ է անում պայքարել դրա հետևանքների դեմ։ Սա ոչ թե սկզբունքայնություն է, այլ քաղաքական պատասխանատվությունը տեղական պաշտոնյաների և ընտրողների ուսերին բարդելու փորձ։ Պոպուլիզմի և մանիպուլյացիայի դասական օրինակ՝ սեփական թիմի կարգազանցներին չխնայող, արդար ու ժողովրդավար առաջնորդի կերպար ստեղծելու համար։

Վարչական ռեսուրս չարաշահող և ապօրինություններ թույլ տվող թեկնածուներին չընտրելու և նրանց դեմ դուրս գալու կոչը թերևս կարելի էր ժողովրդավարական սկզբունքների պաշտպանություն համարել, եթե այն հնչեր ոչ թե իշխանության պատասխանատվությունը քողարկելու, այլ իրական հաշվետվողականություն ապահովելու պայմաններում։

Առավել ուշագրավ է, որ Փաշինյանի կոչերին զուգահեռ՝ ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում են նաև գաղտնի վերահսկողության և ձերբակալությունների գործիքներ։ Եթե գաղտնի տեսախցիկներով հնարավոր է բացահայտել ընդդիմադիրների ենթադրյալ խախտումները, ապա միանգամայն օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն չափանիշները չեն կիրառվում նաև իշխանական թիմի նկատմամբ։ Ո՞վ է երաշխավորում, որ ՔՊ գրասենյակներում ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Ինչո՞ւ վերահսկողությունն ու իրավապահների ուշադրությունը պետք է միակողմանի լինեն։ Եթե իշխանությունն իսկապես պայքարում է ապօրինությունների դեմ, թող ապացուցի դա նաև սեփական թիմի նկատմամբ նույնքան խիստ և անաչառ վերահսկողությամբ։ Հակառակ դեպքում խոսքը ոչ թե օրինականության պաշտպանության, այլ ընտրովի արդարադատության մասին է։

Երբ վարչական լծակները չարաշահվում են, ընդդիմադիրներին հետապնդում են, իսկ պետական համակարգը վերածվում է քաղաքական պայքարի գործիքի, ապա հարցը միայն առանձին թեկնածուների վարքագիծը չէ։ Հարցն այն իշխանական միջավայրն է, որտեղ նման գործելակերպն իրականացվում է անմիջապես երկիրը ղեկավարող անձի՝ այս դեպքում Փաշինյանի թողտվությամբ, հրահանգներով ու անմիջական մասնակցությամբ։

Այսօր շատերի համար ընդդիմադիր ցուցակում հայտնվելը պարզապես քաղաքական ընտրություն չէ․ այն կարող է նշանակել աշխատանք, եկամուտ և անձնական անվտանգություն կորցնելու վտանգ։ Երբ մարդիկ վախենում են անգամ սեփական կարծիքն արտահայտել, ընտրական գործընթացը ձևականորեն կարող է շարունակվել, բայց ժողովրդավարական մրցակցությունն արդեն լուրջ վնաս է կրում:

Ահա Փաշինյանի կոչի գլխավոր հակասությունը․ եթե նա իսկապես դեմ է վարչական ռեսուրսի չարաշահմանը, թող սկսի սեփական թիմից և, առաջին հերթին, իրենից՝ ապահովելով խախտումների անկախ քննություն ու իրական պատասխանատվություն: Հակառակ դեպքում ժողովրդավարության մասին բարձրագոչ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական ծխածածկույթ։

Փաշինյանը չի կարող միաժամանակ լինել ճնշումների համակարգի ճարտարապետը և ներկայանալ որպես դրա դեմ պայքարի գլխավոր հերոս։ Իսկ եթե քաղաքացիներին վերջում ասելու են՝ «դուք եք ընտրել», ապա նախ պետք է պատասխանեն՝ արդյոք նրանց տվե՞լ են ազատ, անվտանգ և առանց վախի ընտրելու իրական հնարավորություն։

Արմինե Մկրտումյան