Կադրային ի՞նչ փոփոխություններ է արել Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային փոփոխություններ է կատարել կառավարությունում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Անդրեյ Նիկիտինին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ նշանակելու մասին՝ ազատելով նրան տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Այդ գերատեսչության նոր ղեկավար է նշանակվել Դմիտրի Յադրովը։
Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել նախկին փոխվարչապետ Յուրի Տրուտնևին իր օգնական նշանակելու մասին։
ՌԴ նախագահը կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համատեղող փոխվարչապետ է նշանակել Իրինա Օկլադնիկովային։
Օլեգ Կոժեմյակոն նշանակվել է փոխվարչապետ՝ Հեռավոր Արևելքում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։
Անտոն Սիլուանովը նշանակվել է փոխվարչապետ՝ պահպանելով նաև ֆինանսների նախարարի պաշտոնը։