Ալիևը պաշտոնից զրկել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին
Էլչին Յուսուբովն ազատվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Ստեփանակերտ քաղաքում, ինչպես նաև Աղդամի ու Իվանյանի շրջաններում Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։ Հրամանագիրը ստորագրել է Իլհամ Ալիևը։
Էլչին Յուսուբովը Ստեփանակերտում ու երկու շրջաններու Ալիևի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2024 թվականի մարտի 7-ի հրամանագրով։