Կամ մենք սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ. Փաշինյան
«Վերջին 8 տարվա ընթացքում առնվազը երկու անգամ գազի գինը թանկացել է և ոչ մեկը չի ասել՝ վայ գազի գինը թանկացել է, բա մեզ համար ինչո՞ւ չի թանկացել»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգություն չունի, որ գազի գինը թանկացել է։
Ըստ նրա, նույն կերպ էլ ոչ մեկը չի հարցնում, թե ինչպես եղավ, որ Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորումը եռապատկվել է։
«Բա էս ապազգային իշխանությունը՝ հողատու, դավաճան, ինչու է Հայաստանում գիտության ֆինանսավորումը ավելացնում, ինչու է ամբողջ աշխախարհից մշակութային արժեքները գնում բերում Հայաստան և ոչ թե հակառակը՝ ախպորս տանը Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի հավաքածուներ են։ Որովհետև իրենք ազգային էին, մեքն էլ ապազգային ենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե պրիմիտիվիզմը դա է, մինչև Մեսրոպ Մաշտոցին չկարդան, դրանից չեն ազատվի, և շարունակեց.
«Մինչև մեր պատմությունը չկարդանք չի ստավելու ոչ մի բան։ Ամեն անգամ գնալու ենք նույն ցիկլի մեջ սկյուռիկի նման պտտվենք, ես համաձայն չեմ դրա հետ։ Ես ասում եմ, կամ մենք այդ սկյուռիկի ցիկլից դուրս ենք գալիս, կամ ես ՀՀ-ում անելիք չունեմ։ Շատ պարզ է և ընտրությունն էլ ժողովրդինն է»։