Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
«Հայաստանում փորձում են սահմանափակել բնապահպանների հանրային մասնակցությունը»: «Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին» քննարկմանն ասաց «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպանական կազմակերպությունների կոալիցիայի համակարգող Նվարդ Մարգարյանը։
Ըստ նրա, հանքարդյունաբերող կազմակերպությունները դատական հայցեր են ներկայացնում արժանապատվությունը կամ գործարար համբավը վերականգնելու համար։
«Երբ ծանոթանում ենք այդ գործերին, դրանք ընդհանրապես խախտված իրավունքի վերականգնման մասին չէ, այլ հանրային մասնակցությունը ճնշելու մասին է»,- ընդգծեց Նվարդ Մարգարյանը՝ նշելով որ այդ հայցերն ավելի շատ զսպող մեխանիզմներ են, լռեցնելու, վախի մթնոլորտ տարածելու փորձեր են մնացած բնապահապանների, ազդակիր համայնքների համար։
Նա նշեց, որ ինչ-որ զանգվածի թվում է, որ բնապահպանները կոնկրետ մարդկանց խնդիրն է, իրենց գործն է։
«Վերջին տարիներին ինչպես քաղհասարակության փնտրտուք կա Հայաստանում, այնպես էլ բնապահպանների՝ որտե՞ղ են բնապահպանները, ինչո՞ւ չեն խոսում այս հարցի հետ կապված։
Վիրավորանքներով խտացված արշավ է բնապահպանների նկատմամբ, հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է սեքսիզմով, սեքսիստական արտահայտություններով՝ «աղջիկ ես, տեղդ նստի», «էս ինչ աղջկա խոսելու ձև է»»,- ասաց Ն. Մարգարյանը։