Կառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի Վարդանյան
«Հանքարդյունաբերող երկու ընկերություն, որոնք հայցեր են ներկայացնում ընդդեմ բնապահպանների, դրանց բաժենետերերից մեկը մեր կառավարությունն է։ Եվ ես համարում եմ՝ կառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի, և ես անպաշտպան եմ»: «Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին» քննարկմանն ասաց բնապահպան իրավապաշտպան, փաստաբան Նազելի Վարդանյանը։
Նա նշեց, որ այս դեպքում չգիտի՝ իր իրավունքները պաշտպանելու համար ո՞ւմ դիմի:
«Հիմա ես ո՞ւմ դիմեմ՝ ոստիկանություն, դատախազություն, բնապահպանական տեսչական մարմին, նախարարություն, որոնք ենթարկվում են վարչապետին։ Այսինքն մենք ոչ մի ճանապարհ չունենք մեր իրավունքները պաշտպանելու համար։ Մեզ մնում է անընդհատ գնալ դատարաններ, դատարաններն էլ, որպես կանոն, վճիռներ են կայացնում ի օգուտ հանքարդյունաբերողների։ Ամենավատն այն է, որ պետությունն այս ամենի մաս է կազմում, և մենք լրիվ անպաշտպան ենք»,-ասաց Նազելի Վարդանյանը: