Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Անհրաժեշտություն է, որ այս իշխանությունը հեռանա։ Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Տեսեք՝ որքան խնդիրներ կան մեր կյանքում, արհեստածին խնդիրներ, որոնց շուրջ փորձում են հասարակության միտքը սևեռել և չթողնել, որ մարդիկ ուրիշ բանի մասին մտածեն՝ սկսած անծայրածիր դատական գործընթացներից մինչև Սահմանադրության փոփոխություն, եկեղեցու դեմ արշավ, տարածքների հանձնում, այսպես կոչված անկլավներ և այլն։
Որևէ հարց հասարակության աչքին հիմնական թեմա է դառնում, որ չգիտենք՝ ինչ դիվային, խորքային այլ հարցեր ու ծրագրեր ունեն, կարողանան իրականացնել՝ մեկը մյուսով ծածկելով, անընդհատ առաջ տանելով։
Օրինակ՝ հիմա խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին։ Հավանաբար ուրիշ թեմա կա ներսում առաջ տանելու, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան, փորձում են այս ճանապարհով առաջ բերել»,-նշել է նա։