Թրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։
«Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի նեղուցով ավելի շատ նավթ է անցնում, քան նույնիսկ հակամարտության սկսվելուց առաջ»,– հայտարարել է Թրամփը։