Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում հրապարակել է «Մատրիցա» ֆիլմի ոճով մեմ՝ ներկայացնելով Իրանի հետ պատերազմի հնարավոր հետևանքները Միացյալ Նահանգների համար։
Մեմում պատկերված են 10 «սև հաբ», որոնք խորհրդանշում են ԱՄՆ ֆոնդային շուկայի անկումը, վառելիքի գների աճը, պետական պարտքի ավելացումը, ռազմական կորուստները և ամերիկացիների եկամուտների նվազումը։
«Պարտադիր չէ դրանցից որևէ մեկն ընդունել, բայց եթե այդ ընտրությունը կատարեք, ստիպված կլինեք ընդունել բոլորը», — գրել է Ղալիբաֆը։
Նա նաև կոչ է արել «քանդել արհեստական մատրիցան» և թույլ չտալ, որ ԱՄՆ-ը ներքաշվի հակամարտության մեջ։