Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրանական հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերում տեղի ունեցած քննարկմանը՝ նշելով Իրանի շուրջ հնարավոր ռազմական զարգացումները։
«Իրանական հեռուստատեսության «Բե վաղթ-ե Իրան» (թրգմ.՝ «Իրանի ժամանակով») ամենադիտվող հաղորդումներից մեկով ուղիղ եթերով քննարկվում է Իրանի դեմ հաջորդ հնարավոր պատերազմի դեպքում արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ Իսրայելի շահերին ծառայող ենթակառուցվածքների թիրախավորման հնարավորությունը։ Իրանցի հայտնի մասնագետ դոկտ. Ահմադ Քազեմին դրանք պատկերավոր կերպով կոչում է մեկ այլ «Հորմուզի նեղուց»»։