Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել որոնողափրկարարական աշխատանքների վրա։
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ի երեկոյան Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում գրանցվել է 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Նագչու քաղաքային շրջանի Բաչեն բնակավայրում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ, իսկ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Չինական կողմի վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 16 մարդ, ավելի քան 50-ը՝ տուժել։
«Անհրաժեշտ է բոլոր ուժերը կենտրոնացնել որոնողափրկարարական աշխատանքների վրա, գործադրել բոլոր ջանքերը տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար և հնարավորինս նվազեցնել մարդկային զոհերի թիվը»,- Սի Ծինփինի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։