ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս են եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են
Հասարակություն

Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են

Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։ Որոշումները կայացրել են Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավորներ՝ Սիմա Աբովյան և Հովհաննես Մելքոնյան)։

Դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Սուրբ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

Որոշման մեջ նշված է. «Թիվ ԱՐԴ/0138/02/26 քաղաքացիական գործի վարույթն՝ ըստ հայցի Ստեփան Արտակի Ասատրյանի ընդդեմ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի 21.10.2025թ. թիվ 1042 հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք հայցվորին Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովիվ Տ.Արամ քահանա Ասատրյանի պաշտոնում վերականգնելու պահանջի մասին, կարճել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։

2. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2026 թվականի թիվ ԱՐԴ/0138/02/26 որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը՝ «Պարտավորեցնել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի (Տ.Արամ քահանա Ասատրյանի) պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում, մինչև սույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը» վերացնել»:

Արամայիս Թախմազյանի հայցի հետ կապված դատարանը որոշել է. «Քաղաքացիական գործի վարույթը կարճել՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով։
Որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2026 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը»։ 

Որոշման մեջ նաև նշվում է. «Դատարանն արձանագրում է նաև, որ հոգևորականին կարգալույծ անելը կարգավորվում է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կանոններով, իսկ գործող օրենսդրությունը չի կարգավորում հոգևորականին կարգալույծ անելու հարաբերությունները։
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չեն հայցվորի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար պարտադիր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով կամ կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պարտադիր պայմանները։ Հետևաբար, սույն քաղաքացիական գործով վեճը ենթակա չէ դատարանում քաղաքացիական դատավարության կարգով քննության»։