Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումը
Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հեբրոնում իսրայելցի զինվորականների վրա հարձակված անձինք կապ են ունեցել ՀԱՄԱՍ-ի հետ։
Հաղորդվում է, որ զինված անձինք առևանգված ավտոմեքենայով մոտեցել են անցակետին և կրակ բացել զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգությունը, որն ավարտվել է զինված անձանց ոչնչացմամբ, տևել է 20 րոպե։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է Հեբրոնում ռազմական դրություն մտցնել և պատրաստվել այսօրվանից Հորդանան գետի Արևմտյան ափի ամբողջական շրջափակմանը։
«Մենք ամենուր և միշտ հետապնդելու ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին և նրանց հովանավորներին։ Դուք թաքնվելու տեղ չունեք», — ընդգծել է կառավարության ղեկավարը։
ՀԱՄԱՍ-ը ողջունել է հարձակումը և դրա մասնակիցներին «հերոսներ» անվանել։