Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներ
Փարիզի մերձակայքում՝ Տրապ քաղաքում, հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։ Հաղորդվում է, որ տղամարդը մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Ենթադրյալ հարձակվողը ձերբակալվել է իրավապահների կողմից, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։
AFP գործակալության տվյալներով՝ միջադեպի զոհ է դարձել հինգ մարդ, որոնցից մեկը մահացել է։ Մյուս տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Հրաձգության հանգամանքներն ու ձերբակալվածի դրդապատճառները պարզվում են։ Ենթադրյալ հրաձիգի ինքնությունը չի բացահայտվում։ Դեռևս հայտնի չէ նաև՝ արդյոք զոհն ու վիրավորները ծանոթ են եղել հարձակվողի հետ։