Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը
Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։

Անշարժ գույք․

Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերել 2009 թվականի դեկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։ Բնակարանը հայտարարագրված է որպես համատեղ սեփականություն։

Դրամական միջոցներ․

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի սկզբին կազմել է 1 մլն 937 հազար 853 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 473 հազար 764 դրամ։ Այսպիսով, տարվա ընթացքում նրա բանկային հաշիվների մնացորդն ավելացել է 2 մլն 535 հազար 911 դրամով։

Կանխիկ դրամական միջոցներ Սերգեյ Բագրատյանը չի հայտարարագրել։

150 մլն դրամի անտոկոս փոխառություն․

Հայտարարագրի համաձայն՝ Սերգեյ Բագրատյանը Բագրատ Բագրատյանին՝ որդուն, տրամադրել է 150 մլն դրամի փոխառություն՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Փոխառության գումարը տարվա սկզբին կազմել է 150 մլն դրամ, և նույնքան է մնացել նաև 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Տարվա ընթացքում փոխառության նոր գումար չի տրամադրվել, և վերադարձ նույնպես չի արձանագրվել։

Եկամուտներ․

2025 թվականին Սերգեյ Բագրատյանը Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 13 մլն 524 հազար 932 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, նա քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով եկամուտներ է ստացել երկու հաստատությունից՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից՝ 27 հազար 300 դրամ, և «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան» հաստատությունից՝ 50 հազար 500 դրամ։

Այսպիսով, պատգամավորի՝ հայտարարագրում նշված տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 602 հազար 732 դրամ։

Բիզնեսներ․

Սերգեյ Բագրատյանը մի շարք առևտրային կազմակերպություններում բաժնեմասեր ունի։ Նա «Սերգեյ Գրուպ» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ բաժնեմասնակցությունը ձեռք բերելով 2000 թվականի փետրվարի 11-ին։ «Եվրո Օյլ» ընկերությունում նրան է պատկանում 50 տոկոս բաժնեմաս՝ 2016 թվականի մարտի 24-ից, իսկ «ԲԻԷՍԲԻ» ընկերությունում՝ 1.9801980198019802 տոկոս բաժնեմաս՝ 2001 թվականի սեպտեմբերի 28-ից։

Պատգամավորի կնոջ՝ Նաիրա Հակոբյանի անունով նույնպես հայտարարագրված են բաժնեմասեր երեք ընկերություններում։ Նա «Բաշ Ռեալթի» ընկերության 100 տոկոսի սեփականատերն է՝ 2023 թվականի մարտի 13-ից, «Արևալույս» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի նոյեմբերի 12-ից, և «Զորավար Սեպուհ և որդիներ» ընկերության 50 տոկոսի սեփականատերը՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դեռևս 2023 թվականին գրել էր, որ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։