Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակը
Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ալի Ջահանշահին կոչ է արել զինծառայողներին պահպանել մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը։
Հրամանատարը նախազգուշացրել է, որ պատերազմի պայմաններում ցանկացած անփութություն կարող է թանկ արժենալ:
Նախօրեին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել էր, որ Իրանի զորքերը պատրաստ են հզոր պատասխան տալ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա կրկնակի հարձակման դեպքում։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նույնպես նախազգուշացրել է, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Թեհրանը հարվածներ կհասցնի Պարսից ծոցի շրջանում գտնվող նավթային օբյեկտներին և ստորջրյա մալուխներին։