Ես պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է սառեցնել պատերազմը ներկայիս ռազմաճակատի գծով, սակայն հրաժարվել է Ռուսաստանին զիջել լրացուցիչ տարածքներ։
ABC News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդը հաստատել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այժմ վերահսկում է Ուկրաինայի տարածքի ավելի քան 19%-ը։ Կիևը պատրաստ է համաձայնել ռազմական գործողությունների դադարեցմանը ներկայիս ռազմաճակատի գծով, սակայն չի համաձայնի նոր տարածքներ հանձնել Մոսկվայի վերահսկողությանը։
Զելենսկին նաև դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության անբավարար մակարդակից։
«Ես զգում եմ այն, ինչ զգում եմ։ Սա աջակցություն չէ»,- ասել է նա։